ՌԴ-ն շարունակում է շփումները ՀՀ-ի հետ՝ ՀԱՊԿ-ի մասով Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Պեսկով

Լուրեր

05.06.2026 | 19:10
Էլինա Ավանեսյանը մրցաշարի կմասնակցի Հայաստանի հավաքականի կազմում
05.06.2026 | 18:58
Այս հարցը պետք է լուծվի վաղը՝ մինչև 24։00-ն. Եգորյանը՝ ԿԸՀ հանձնված դիմումի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 18:47
«Մարտի 1»-ի գործով մեղադրանք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին և ևս 4 նախկին աշխատակցի
05.06.2026 | 18:41
Իրանը հայտարարել է Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավերի վրա «նախազգուշական» հրթիռներ և ԱԹՍ-ներ արձակելու մասին
05.06.2026 | 18:30
ՌԴ-ի սանկցիաներին պետք է դիմանալ և դիմակայել․ ՀՀ ինքնիշխանությունը սակարկելի չէ․ Գարեգին Չուգասզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 18:18
Վարժական հավաքները մեկնարկելու են ընտրություններից 2 օր անց․ հավաքների ամսաթվերը Կառավարությունը հրապարակել է հունվարին
05.06.2026 | 18:09
Լուիս դե լա Ֆուենտե․ «Հաճելիորեն զարմացած էի Իրաքի հավաքականի խաղով»
05.06.2026 | 18:00
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին
05.06.2026 | 17:51
Նոր ձերբակալություններ ու կալանավորումներ՝ ընտրությունների նախաշեմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:42
«Հանրապետություն»-ը դիմեց ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:41
2006-ից ՌԴ-ում եմ ապրում, եկել եմ ընտրություններին մասնակցեմ, հետ գնամ. Քոչարյանի աջակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:30
Խաբեության զոհ եմ, անչափահաս երեխայիս հետ մնացել եմ դրսում. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:30
Ռուսաստանն անմեղսունակ արտաքին քաղաքականություն ունի, Հայաստանը պետք է պատրաստվի վատագույնին․ Գարրի Կասպարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:23
ՀԿԿ-ն Արման Սահակյանին վերագրվող գաղտնալսում է հրապարակել․ «Մեկի ջեբը 20 հազար կդնես, մեկին 10»
05.06.2026 | 17:22
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը քաղաքական ուժերին կոչ է անում հանձնառու լինել ժողովրդավարությանն ու եվրաինտեգրմանը
Բոլորը

Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ՝ պարզաբանելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ին մասնակցության «սառեցման» մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եթե ելնենք համապատասխան փաստաթղթերի տեքստից, ապա նման ռեժիմ պարզապես դե յուրե գոյություն չունի։ Բավականին հաճախակի շփումներ ունենք մեր հայ գործընկերների հետ, իհարկե, դա կպարզենք, կշփվենք, կիմանանք»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն իր պատկանությունները ՀՀ-ի նկատմամբ չի կատարել։

«Գիտեք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մասնավորապես, 2021 թվականին, 2022 թվականին, և դա էլ չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Եվ հետևանքը գործնականում այն է, որ, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Վաղը ի՞նչ կլինի՝ վաղը կերևա»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։