Հայաստան-Ֆրանսիա ռազմական գործընկերությունը շրջադարձային է Կովկասում Փարիզի դիվանագիտության համար․ La Croix-ի անդրադարձը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

2023 թվականի աշնանը ստորագրված առաջին պայմանագրերից հետո Փարիզը հաստատում է ռազմական գործընկերությունը Երևանի հետ՝ փետրվարի 23-ին Զինված ուժերի նախարարի՝ Հայաստան կատարած այցով։ Մերձեցում, որը ցանկանում էր Ելիսեյան պալատը՝ խախտելով միջնորդի դիրքը, որը պահպանում էր Ֆրանսիան Կովկասում Խորհրդային Միության փլուզումից հետո: Այս մասին ասվում է ֆրանսիական La Croix-ի անդրադարձում։

Նշվում է, որ փետրվարի 22-ի երեկոյան Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լըկորնյուն պաշտոնական այցով վայրէջք է կատարել Երևանում A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռով՝ պաշտպանական արդյունաբերողների ներկայացուցիչների՝ ռազմական ոլորտում վերջին ամիսներին Ֆրանսիայի և Հայաստանի նախաձեռնած ոչ պակաս աննախադեպ մերձեցումը կյանքի կոչելու և սպառազինության նոր պայմանագրերի ու համագործակցության համաձայնագրերի կնքման համար։

«Փարիզի համար սա պատասխան է Ադրբեջանի ագրեսիային, որը հարձակումներ է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, և որը շարունակում է անորոշ մնալ իր հարևանի տարածքի ապագա նվաճողական հավակնությունների վերաբերյալ։ Երևանը Բաքվին մեղադրում է «տոտալ պատերազմի» նախապատրաստման մեջ, ինչն Ադրբեջանը հերքում է։ Էմանուել Մակրոնն ասել է՝ «Հայաստանի Սյունիքի մարզում վերջերս տեղի ունեցած միջադեպերը ցույց են տալիս, որ տեղում էսկալացիայի վտանգը մնում է իրական»։ Ֆրանսիական այս զգոնությունը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ առավել ևս գնահատվում է Երևանի կողմից, քանի որ Մոսկվայի հետ նրա հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա, որը երկար ժամանակ նրա անվտանգության հիմնական երաշխավորն էր»,- գրում է լրատվամիջոցը։

Ըստ La Croix-ի հրապարակման՝ ռազմական այս գործընկերությունը շրջադարձային կետ է Կովկասում ֆրանսիական դիվանագիտության համար: Չնայած Հայաստանի հանդեպ երկարամյա համակրանքին՝ Ֆրանսիան երկար ժամանակ չեզոքություն էր պահպանում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս դիրքորոշումը կապված էր ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիական համանախագահության հետ, որի նպատակն էր՝ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«Դրանով խոչընդոտում էին ամբողջ ֆրանս-հայկական երկկողմ հարաբերությունները, նույնիսկ մշակութային հարցերում»,-լրատվամիջոցին ասել է հայ դիվանագիտական ​​աղբյուրը:

Առաջին հերթին 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական հարձակումների աճն է, որ անհանգստացրել է Ֆրանսիային։

«Այստեղից Ֆրանսիայի գլխավոր շտաբը հասկացավ, որ իրավիճակը փոխվել է»,- հաստատել է նույն աղբյուրը։

Այնուհետև սկսվել է ռազմական ոլորտում Փարիզի ու Երևանի արագ մերձեցումը։ Հոկտեմբերի 3-ին Հայաստան այցելելով՝ այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարեց, որ Փարիզն «իր համաձայնությունն է տվել» Հայաստան ռազմական տեխնիկա մատակարարելուն։

Հոկտեմբերի 23-ին Փարիզում Սեբաստիան Լըկորնյուն հայտարարել էր առաջին պայմանագրերի մասին՝ Arquus ընկերության 50 Bastion զրահապատ և մարտական ​​մեքենաների, Thalès-ից երեք GM-200 օդային հսկողության ռադարների և MBDA խմբից Mistral հակաօդային հրթիռների մասին։

Արդեն նոյեմբերին հայտնվեցին առաջին 24 Bastion մեքենաների լուսանկարները, որոնք գտնվում էին երկաթուղային տրանսպորտում՝ Վրաստանի տարածքով տարանցման համար:

«Մենք մեր ֆրանսիացի գործընկերներին հասկացրել ենք, որ դա չպետք է կրկնվի»,- ասել է Վրաստանից դիվանագիտական աղբյուրը, որը նաև մտավախություն է հայտնել, որ զինտեխնիկայի այս մատակարարումները կզրկեն հայ-ադրբեջանական հակամարտությունն Արևմուտքի հովանու ներքո կարգավորելու հեռանկարից։

Լրատվամիջոցը գրում է, որ Փարիզում Ելիսեյան պալատի կողմից ցանկալի այս մերձեցումը նաև որոշ մտահոգություններ է առաջացրել ֆրանսիական դիվանագիտության ներսում։ Ոմանք մտավախություն են հայտնել, որ այս քաղաքականությունը կնպաստի տարածաշրջանում լարվածության աճին:

«Այդ ցանկությունը գալիս է նախագահից։ Թիկունքում հետևում են, բայց՝ առանց ոգևորության»,- ասել է Quai d’Orsay-ի հետ քննարկումների հայ մասնակիցը, որի կարծիքով՝ Ֆրանսիան Էմանուել Մակրոնի հետ դարձել է «ավելի հայամետ, քան Հայաստանը»։ Այս մտավախությունները վերացնելու համար Փարիզը պնդում է առաքված  տեխնիկայի «պաշտպանական» բնույթի հարցում։

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական գործընկերությունը, ամեն դեպքում, կշարունակվի։ Փետրվարի 23-ին, Հայաստանը գերճշգրիտ դիպուկահար ինքնաձիգների գնման պայմանագիր է կնքել ֆրանսիական PGM ընկերության հետ։ Բացի փոքր հեռահարության «Միստրալ» հրթիռներից՝ հնարավոր է նաև միջին և մեծ հեռահարության զենիթային հրթիռների մատակարարում։

Հայկական աղբյուրի համաձայն՝ Caesar հրետանային ինքնագնաց համակարգերի վերաբերյալ հարցումները Երևանի կողմից հնչել են նաև անցյալ տարվա հոկտեմբերին Կատրին Կոլոննայի այցի ժամանակ և կրկին բարձրացվել փետրվարի կեսերին՝ ՀՀ պաշտպանության նախարարի և Երևանում Ֆրանսիայի դեսպանի հանդիպման ժամանակ։

«Այս փուլում կոնկրետ ոչինչ չկա»,- լրատվամիջոցին ասել են Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարությունից։