Թուրքիայի տրանսպորտի նախարարը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Լուրեր

23.07.2026 | 10:44
Ռուբիոն ու Լավրովը 35 րոպեանոց հանդիպում են անցկացրել Մանիլայում․ ինչ հարցեր են քննարկվել
23.07.2026 | 10:38
Շիրակում վարորդական գործնական քննությունների մեկնարկային կետը կտեղափոխվի
23.07.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 23-ի դրությամբ
23.07.2026 | 10:15
Յամալն ու Հոլանդը տրանսֆերային արժեքի ռեկորդ են սահմանել
23.07.2026 | 10:07
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին
23.07.2026 | 10:00
Հրշեջ-փրկարարները մարել են չշահագործվող կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
23.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.07.2026 | 09:30
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ համալրել է «Ինտեր Մայամին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
Բոլորը

Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն TRT Haber-ին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Նա ևս մեկ անգամ նշել է, թե այդ ճանապարհին այլընտրանք կա Իրանի տարածքով։

Ըստ թուրք պաշտոնյայի՝ «այդ ծրագրի շնորհիվ, որն իրականացվելու է Հայաստանով կամ Իրանով, թյուրքական երկրների միջև փոխադրումների ծավալը զգալիորեն կավելանա», այն կավելացնի նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը։

Ուրալօղլուն օրերս կրկին խոսել էր Իրանով ճանապարհի այլընտրանքի մասին։

«Հայաստանի տարածքով անցնող այդ երթուղու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այն 43 կմ է։ Եթե հայկական կողմում խնդիր լինի, Ադրբեջանը կապեր ունի նաև Իրանի հետ՝ կապված իրանական տարածքով միջանցքի հնարավորության հետ։ Հետևաբար, կա երկու այլընտրանք, և երկուսն էլ հենց հիմա սեղանին են»,- ասել էր Ուրալօղլուն՝ նշելով, թե ադրբեջանական կողմը շարունակում է շինարարական աշխատանքները։