Սպանություն Քասախ համայնքում. առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզվել է

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Քասախ համայնքում սպանություն է տեղի ունեցել, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզվել է։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից։

«2024 թվականին փետրվարի 23-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա Վաղիկ Ասատրյանը, ով ավելի ուշ մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Քասախ համայնքի Վ.Սարգսյան փողոցում։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տուժող Վաղիկ Ասատրյանին պատկանող «Համեր» մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Դեպքի վայրում վնասված վիճակում հայտնաբերվել են նաև տարբեր մակնիշների 4 ավտոմեքենա:

Տուժողի դիակի զննությամբ նրա մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել է թվով 6 ծակած-կտրած վնասվածք, ինչպես նաև՝ վնավածքներ գլխի դիմային և հետին հատվածներում: Մահվան պատճառների հետ կապված և մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշակակն փորձաքննություն:

Նախաքննության ընթացքում ստացվել և ուսումնասիրվել են դեպքի վայրին հարակից գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են դեպքին ականատես բազմաթիվ անձինք։

Վերը նշված ավտոմեքենաներին պատճառված վնասը պարզելու նպատակով նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 64-ամյա Ե․ Ա․-ն, խուլիգանական դրդումներով, 2024թ․ փետրվարի 23-ին, ժամը՝ 16:30-ի սահմաններում, Քասախ բնակավայրի Վ.Սարգսյան փողոցի 1-ին հասցեի մոտակայքում կանգնեցրել է Վաղիկ Ասատրյանի՝ «Համեր» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցնելով դուրս հանել վերջինիս ավտոմեքենայից։ Ապա հոր՝ Վ․ Ա․-ի հետ հարվածներ են հասցրել Վ․ Ասատրյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև Ե․Ա․-ն իր մոտ առկա դանակով, Վ․ Ասատրյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, 6 անգամ հարվածներ է հասցրել նրա մարմնի՝ կենսական նշանակություն ունեցող տարբեր մասերին, ինչի հետևանքով Վ.Ասատրյանը «Արմենիա» ՀԲԿ- տեղափոխվելուց հետո մահացել է։
Ե․ Ա․-ն և Վ․Ա․-ն, նստելով դեպքի վայրում գտնվող իրենց հարազատի ավտոմեքենան, դիմել են փախուստի։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի մյուս, այդ թվում՝ ավտոմեքենաների վնասման, խուլիգանական գործողությունների շարժառիթի և այլ հանգամանքներ պարզելու, նշված երկու անձանց հայտնաբարելու նպատակով»: