«Հաղթանակն առջևում է». ֆիլմի ցուցադրություն Ուկրաինայում պատերազմի 2-րդ տարվա առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Փետրվարի 24-ին լրանում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնամաշտաբ պատերազմի երկրորդ տարին։ Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունն այսօր կազմակերպել էր միջոցառում` ներկայացնելու այն, ինչ շարունակում է տեղի ունենալ Ուկրաինայում։

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանը պատերազմ է տանում հաղթանակի ակնկալիքով։

«Ռուսաստանը շարունակում է միջուկային շանտաժը, շարունակում է ահաբեկել Ուկրաինայի խաղաղ բնակչությանը, հրթիռներով հարվածում է կրիտիկական ենթակառուցվածքներին և բնակելի շրջաններին»,- ասաց ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։

Ուկրաինացի ռեժիսոր Վիկտոր Շտորմը ներկայացրեց իր ֆիլմը, որը պատմում է Ռուսաստանի կողմից տարվող պատերազմի հետևանքների մասին՝ մարդկային պատմություններով։

«Այս ֆիլմը 20 բնակիչների մասին է մի շենքից, ովքեր իմ հարևաններն էին։ Այս 20 բնակչի միջոցով ես ցանկացել եմ արտահայտել այն զգացմունքները, այն իրավիճակը, որում հիմա գտնվում են հազարավոր ուկրաինացիներ։ Մեր նպատակն է՝ ֆիլմերի միջոցով մարդկանց հայտնել, թե ինչ է կատարվում Ուկրաինայում այս պահին»,- նշեց ռեժիսորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան