24-ամյա որդին հարվածել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող, վիճաբանող հորը՝ վերջինիս կյանքից զրկելով

Լուրեր

28.04.2026 | 16:40
Էմանուել Մակրոնը կանխատեսում է արել ՊՍԺ – «Բավարիա» հանդիպման վերաբերյալ
28.04.2026 | 16:29
«Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին
28.04.2026 | 16:18
Նախատեսվում է մոդուլային տնակներով ժամանակավոր կացարան տրամադրել կացարանի խնդիր ունեցող ընտանիքներին
28.04.2026 | 16:06
Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը․ Արարատ Միրզոյանը՝ Փարիզում
28.04.2026 | 15:53
Կանադայի վարչապետը կմասնակցի Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. հայտնի է՝ որ երկրներն են հրավիրված
28.04.2026 | 15:48
ՖԻՖԱ-ն մտադիր է փոխել դեղին քարտերի կանոնն ԱԱ-2026-ում
28.04.2026 | 15:37
Ժամանակավորապես կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը
28.04.2026 | 15:28
Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն այլևս այն դիրքում չէ, որ քաղաքականություն «թելադրի» այլ երկրներին
28.04.2026 | 15:19
Կեղծ թղթադրամներ իրացնելու գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
28.04.2026 | 15:10
Վարչապետի խոսնակը՝ Ջիլիզան Վրաստանին փոխանցելու մասին // Ռուբեն Վարդանյանին այլ բանտ են տեղափոխել․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 15:03
Ալիևի հատուկ ներկայացուցիչը Վատիկանում քննարկել է Հարավային Կովկասում խաղաղությունը
28.04.2026 | 14:57
Սալահն այլևս չի խաղա «Լիվերպուլի» կազմում
28.04.2026 | 14:49
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իտալիայում ռազմական համագործակցության հարցեր է քննարկել
28.04.2026 | 14:43
Կա՞ հեղուկ գազի գնի բարձրացման ռիսկ․ պատասխանում է Էկոնոմիկայի նախարարությունը
28.04.2026 | 14:33
Իլոն Մասկն ընդդեմ Սեմ Ալթմանի. սկսվել է OpenAI-ի դեմ դատական գործընթացը
Բոլորը

Փետրվարի 22-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած շտապօգնության աշխատակիցը հայտնել է, որ Փարպեցու փողոցում են, որտեղ հայտնաբերվել է անգիտակից վիճակում գտնվող 32-ամյա տղամարդ` ծեծված և գլխի վնասվածքով: Մոտ 15 րոպե անց ստացվել է նոր հաղորդում: Շտապօգնության աշխատակիցը հայտնում էր, որ անգիտակից տղամարդը կանչ տվողն է, մի տարեց տղամարդ էլ նույն տեղում հայտնաբերվել է վնասվածքի հետքերով, բայց արդեն մահացած․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, բաժնի և Երևան քաղաքի վարչության և պարեկային ծառայության ղեկավարներ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նախ պարզվել է մահացածի ինքնությունը` Նարեկացու թաղամասի բնակիչ, 1967 թ. ծնված Արման Գևորգյան: Պարզվել է նաև, որ մահացածն ու 32-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճել են, քաշքշել միմյանց: Այդ ամենը նկատել է Արման Գևորգյանի 24-ամյա որդին, մոտեցել է վիճողներին, մի քանի անգամ հարվածել է 32-ամյա երիտասարդին, ապա նաև մի քանի անգամ խփել է հորը, ինչի հետևանքով էլ հայրը մահացել է:

Կեսգիշերից քիչ անց Ղազար Փարպեցու փողոցում հայտնաբերվել են 32-ամյա տղամարդն ու մահացածի 24-ամյա որդին: Նրանք ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ 32-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: