ՌԴ մեկ հարվածը որբացրել է մի ամբողջ ուկրաինական գյուղի երեխաների

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Պատանի Դիման միանգամից կորցրել է հորը, մորը, հորական տատիկին ու պապիկին. նրանք զոհվել են Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Գրոզա գյուղի վրա ռուսական հրթիռակոծության ժամանակ:

«Ես դեռ չեմ կարող լիովին հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Դե, հիմա ես եմ տան պատասխանատուն»,- ասել է 16-ամյա Դիման BBC-ին տված հարցազրույցում:

«Ամենաշատը փոքր քրոջս եմ խղճում,- հավելել է պատանին։- Մինչ այս ամենը տեղի ունենալը նա չէր սիրում, երբ ես գրկում էի իրեն, բայց հիմա անընդհատ ուզում է գրկել ինձ»:

2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրոզա գյուղի սրճարանի վրա հրթիռ է ընկել, ինչի հետևանքով զոհվել է 59 մարդ։ Ուկրաինական բանակի կամավոր զինծառայող Անդրեյ Կոզիրի հոգեհանգստի արարողությունն է եղել, որին ներկա է գտնվել գյուղում ապրող յուրաքանչյուր ընտանիքից առնվազն մեկ հոգի։ Արդյունքում մահացել է Գրոզայի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը, այդ թվում՝ բազմաթիվ ծնողներ, ուստի այժմ Գրոզան կոչվում է որբերի գյուղ։

Այս հրթիռային հարվածը 2022 թվականի փետրվարի 24-ին ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում ամենամահացուն էր վերջին երկու տարվա ընթացքում։

Ռուսաստանն ուղղակիորեն չի մեկնաբանել հրթիռակոծությունը, պետական լրատվամիջոցները միայն նշել են, որ հարվածները հասցվել են բացառապես տարածաշրջանի ռազմական օբյեկտներին։

Ուկրաինան պնդում է, որ այնտեղ ռազմական օբյեկտներ չեն եղել, և դա հաստատվել է ՄԱԿ-ի զեկույցում, որտեղ ասվում է, որ «զինվորական անձնակազմի կամ այլ օրինական ռազմական թիրախների առկայության նշաններ չեն եղել»։