Ռազմական համագործակցությունն այլ երկրների հետ նպատակ ունի ապահովել ՀՀ ինքնիշխան տարածքների ամբողջականությունը․ Մարուքյանը՝ Բաքվին

Լուրեր

08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարարության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների վերաբերյալ արձագանքին։

«Ինչպիսի զարմանք, մի երկրի պաշտոնական ներկայացուցիչը, որը, իբր, խաղաղության ճանապարհին անդադար ագրեսիվ զորավարժություններ է անցկացնում իր զինված ուժերում և անընդհատ զինում նրանց, հանդես է գալիս տարածաշրջանում լարվածությունն ու ապակայունացումը դատապարտող հայտարարություններով՝ հիմնվելով միայն մամուլի ասուլիսի վրա։ Արդյո՞ք Ադրբեջանի այս ռազմատենչ հայտարարությունները, էթնիկ զտումները, օկուպացիոն զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս չբերելը և սահմանային անդադար սադրանքների կազմակերպումը մեր տարածաշրջանն ապակայունացնող պատճառները չեն»,- գրել է Մարուքյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունն այլ երկրների հետ մեկ նպատակ ունի՝ բարձրացնել դիմադրության մակարդակը և ապահովել Հայաստանի ինքնիշխան տարածքների ամբողջականությունը։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել էր Էմանուել Մակրոնի հայտարարությունները։ Պաշտոնական Բաքվին դուր չէր եկել հատկապես այն, որ Մակրոնը խոսել էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք վերադարձի անհրաժեշտության մասին։

Բաքուն ոչ պատշաճ է համարում, որ Փարիզը, որը «մոտ 30 տարի չի բարձրաձայնել տեղահանված ադրբեջանցիների իրավունքների մասին», խոսում է հայերի իրավունքների և անվտանգության մասին, որոնք, ըստ Ադրբեջանի, իբր, հեռացել են «իրենց կամքով և առանց հարկադրանքի»:

«Նման կողմնակալ մոտեցումը պետք է դադարեցվի։ Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, որևէ արդյունք չի տա»,- ասվում է Բաքվի հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան