Հայաստանը կանգնած է անվտանգության մեծ մարտահրավերի առաջ, ու մեր պարտականությունն է օգնել․ Սեբաստիան Լըկորնյու

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հարցազրույց է տվել RTL ռադիոկայանին՝ խոսելով Հայաստանի հետ ունեցած առանձնահատուկ հարաբերությունների, Հայաստանին զսպիչ ու պաշտպանական զինամթերքով ապահովելու մասին։

-Պարո՛ն նախարար, միայն Ուկրաինայում չէ, որ պատերազմ է, կա նաև մեկ այլ հակամարտություն, մեր դռան մոտ՝ Փարիզից ինքնաթիռով հինգ ժամ հեռավորության վրա, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը: Ֆրանսիան նաև զինտեխնիկա է առաքում Հայաստան։

-Այո՛, ես շուտով գնում եմ Հայաստան խորհրդարանականների և գործադիր պաշտոնյաների մեծ պատվիրակությամբ։ Առաջին անգամ է, որ Հայաստանում կլինի Ֆրանսիայի պաշտպանության կամ զինված ուժերի նախարարը։

-Առաջին անգամ պատմության ընթացքո՞ւմ։

-Ամբողջ պատմության ընթացքում։ Կարծում եմ, որ Արևմուտքից պաշտպանության որևէ նախարարի վերջին կարճ այցը եղել է տասը տարի առաջ։ Եվ դա ակնհայտորեն ինչ-որ բան է ասում: Այո՛, Հայաստանը բարեկամ երկիր է, որի հետ Ֆրանսիան առանձնահատուկ հարաբերություններ ունի։ Կարծում եմ, որ մենք դրան կրկին ականատես եղանք անցյալ գիշեր Պանթեոնում՝ Էմանուել Մակրոնի նախագահությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ։

Մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը կանգնած է անվտանգության մեծ մարտահրավերի առաջ՝ ինքնիշխանության, իր սահմանների պաշտպանության հարցով՝ կապված Ադրբեջանի կողմից որոշ սպառնալիքների հետ։ Քննարկումներ են ընթանում, բայց մեր պարտականությունն է՝ Հայաստանին ապահովել զսպման և պաշտպանական հնարավորությամբ։

Այսպիսով, իմ առաջարկը զուտ պաշտպանական է (զենքերի – խմբ․), բայց ինչպե՞ս օգնել Երևանին ունենալ ցամաքային պաշտպանության միջոցներ, եթե երբևէ հարձակում լինի մայրաքաղաքի վրա, ինչպե՞ս զրահափոխադրիչներ տրամադրել, որպեսզի հայ զինվորներին վտանգ չսպառնա․․․

–Այսպիսով, դրանք հարձակումը կասեցնելու համար են, ոչ թե, կոպիտ ասած, պատերազմ վարելու:

-Ամեն դեպքում, Ֆրանսիան երբեք էսկալացիայի կողմնակից չի եղել, դա մեր պատմական դիվանագիտությունն է, ու մենք այն շարունակում ենք։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Ֆրանսիացի նախարարը ժամանում է Հայաստան, միաժամանակ, Հայաստան կառաքվի պաշտպանական սպառազինության խմբաքանակ։ Ֆրանսիական Le Figaro-ի տվյալներով՝ սպառազինությունը ներառում է երեք Thalès Ground Master ռադարներ (GM 200), որոնք թույլ կտան հայտնաբերել թշնամու ինքնաթիռները 250 կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաև գիշերային տեսանելիության սարքեր և հեռադիտակներ։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի