Գեղարքունիքի մարզում երկու եղբայրներ են դանակահարվել, որոնցից մեկը մահացել է. մեկ անձ ձերբակալվել է

Լուրեր

28.04.2026 | 15:37
Ժամանակավորապես կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը
28.04.2026 | 15:28
Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն այլևս այն դիրքում չէ, որ քաղաքականություն «թելադրի» այլ երկրներին
28.04.2026 | 15:19
Կեղծ թղթադրամներ իրացնելու գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
28.04.2026 | 15:10
Վարչապետի խոսնակը՝ Ջիլիզան Վրաստանին փոխանցելու մասին // Ռուբեն Վարդանյանին այլ բանտ են տեղափոխել․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 15:03
Ալիևի հատուկ ներկայացուցիչը Վատիկանում քննարկել է Հարավային Կովկասում խաղաղությունը
28.04.2026 | 14:57
Սալահն այլևս չի խաղա «Լիվերպուլի» կազմում
28.04.2026 | 14:49
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իտալիայում ռազմական համագործակցության հարցեր է քննարկել
28.04.2026 | 14:43
Կա՞ հեղուկ գազի գնի բարձրացման ռիսկ․ պատասխանում է Էկոնոմիկայի նախարարությունը
28.04.2026 | 14:33
Իլոն Մասկն ընդդեմ Սեմ Ալթմանի. սկսվել է OpenAI-ի դեմ դատական գործընթացը
28.04.2026 | 14:22
Մենք չենք պատրաստվում աջակցել գիտությանը, գիտությունը մեր քաղաքականությունն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 14:12
Բերդավանի տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2026 | 14:03
Ռուբիոն ընդգծել է՝ Իրանի հետ ապագա համաձայնագիրը պետք է կանխի միջուկային զենքի ստեղծումը
28.04.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով
28.04.2026 | 13:43
Իսրայելի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել՝ «գողացված հացահատիկով» երկրորդ նավի պատճառով
28.04.2026 | 13:35
Փարիզի Մոնմարշե հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

2024թ. փետրվարի 21-ին՝ ժամը 19։15-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժին այն մասին, որ իրենց մոտ դանակահարված վիճակում բուժօգնության են դիմել երկու քաղաքացի՝ եղբայրներ, որոնց առողջական վիճակները գնահատվել են ծանր․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Ավելի ուշ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից մեկը, ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, նույն օրը մահացել է։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2024թ. փետրվարի 21-ին ոստիկանության ծառայողների կողմից Ոստիկանության բաժին է տարվել, ապա վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել Վարդենիս խոշորացված համայնքի բնակավայրերից մեկում հաշվառված 19-ամյա երիտասարդ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում, ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումների և դրանց կից փաստաթղթերի հիման վրա, 2024թ. փետրվարի 21-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով /երկու դրվագ/, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից դեպի Արփունք գյուղ տանող ճանապարհին 29-ամյա երիտասարդը, ըստ նախնական տվյալների՝ անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել նույն մարզի բնակիչ, 41-ամյա և 37-ամյա երկու եղբայրների մարմինների տարբեր հատվածներին, որի հետևանքով 1987թ. ծնված անձը հիվանդանոցում մահացել է։

Որոշում է կայացվել՝ 19-ամյա երիտասարդին, սպանություն և սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալելու մասին։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է արնանման հետքերով փայտ։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Ձերբակալված անձը տվել է խոստովանական ցուցմունք։ Հանցագործության հնարավոր գործիք դանակն առգրավվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ըստ առկա նախնական տվյալների՝ վիճաբանությունը և դրա հետևանքով տեղի ունեցած դանակահարությունը կապված չէ տուժողներից մեկի՝ 41-ամյա անձի ծառայողական գործունեության հետ, իսկ դեպքի պահին վերջինս չի եղել ծառայության մեջ։