Ադրբեջանը նախորդ տարի առնվազն 260 զինծառայողի կորուստ է ունեցել

Լուրեր

20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
Բոլորը

Կասպյան պաշտպանական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է 2023 թվականին Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտի մոնիթորինգի արդյունքները։ Հաղորդվում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն առնվազն 260 զինծառայողի կորուստ է ունեցել։ Նրանցից 212-ը մարտական ​​կորուստներ են, 48-ը՝ ոչ մարտական։

«Ընդհանուր առմամբ, հայկական գնդակներից մահացել է 208 մարդ, ականների պայթյունից՝ 4 մարդ, ճանապարհատրանսպորտային պատահարներից կամ տարբեր ավտովթարներից՝ 8 հոգի, տարբեր հիվանդություններից՝ 9-ը, անօրինական միջադեպերից՝ 2, զինված հարձակումներից՝ 2 մարդ, 1 հոգի մահացել է անզգուշությունից, 6 մարդ՝ դժբախտ պատահարներից։ Եվս 20 զինվոր ինքնասպան է եղել»,- ասվում է զեկույցում։

Կազմակերպությունը հայտնում է, որ զոհվածներից 228-ը պաշտպանության նախարարությունից են, 9-ը՝ պետական ​​սահմանային ծառայությունից, 3-ը՝ արտակարգ իրավիճակների նախարարությունից, 17-ը՝ ներքին զորքերից, 1-ը՝ ռազմավարական օբյեկտների պահպանության տնօրինությունից, 1-ը՝ արդարադատության նախարարության, 1-ը՝ զարգացման և տրանսպորտի նախարարության ռազմական անվտանգության տնօրինության աշխատակիցները։

Նշվում է, որ դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել Արցախում, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին։

Զեկույցում նաև ասվում է, նախորդ տարի տարբեր պատճառներով առնվազն 536 զինծառայող է վիրավորվել։

Հավելենք, որ ինստիտուտն ավելի վաղ հայտնել էր, որ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտի անդառնալի կորուստները կազմել են 258 մարդ՝ մարտական ​​պայմաններում զոհվել էր նրանցից 212-ը, մնացած 46 կորուստները մարտական ​​չեն եղել։

Էմմա Չոբանյան