ՄԻՊ-ն ամփոփում է 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում իրականացրած աշխատանքները

Լուրեր

06.07.2026 | 17:18
Սերժ Սարգսյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 մլն դրամի գույք և դրամական միջոցներ․ Դատախազություն
06.07.2026 | 17:17
Նախորդ շաբաթ գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. ՆԳՆ փրկարար ծառայություն
06.07.2026 | 17:05
Ի հայտ են եկել խնդրահարույց հարցեր, հուսով եմ՝ կքննարկենք և կլուծենք․ Փաշինյանը՝ Միշուստինին
06.07.2026 | 16:58
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում Հայաստանի դեսպան
06.07.2026 | 16:50
Կարևոր է, որ Հայաստանը շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուս ներդրողների համար․Միշուստինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը
06.07.2026 | 16:42
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
06.07.2026 | 16:38
Վահան Հովհաննիսյանը «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակից դուրս է եկել
06.07.2026 | 16:30
Արտաշատում շուրջ 97 մլն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի պետությանը՝ հաշտության համաձայնությամբ
06.07.2026 | 16:11
Հայաստանի վերամշակող արդյունաբերությունը վերջին 9 տարում կրկնապատկվել է․ Փաշինյանը՝ «Իննոպրոմ-2026»-ում
06.07.2026 | 16:03
Ադրբեջանում մարտական ​​ինքնաթիռների, այդ թվում՝ Պակիստանից գնված JF-17C-ի ուսումնական թռիչքներ են անցկացվել
06.07.2026 | 15:50
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը պատերազմից ի վեր առաջին անգամ հանրությանն է ներկայացել․ նա մասնակցելե է Ալի Խամենիի հրաժեշտի արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 15:41
Մեծ Բրիտանիան ռուսական ինքնաթիռ է որսացել Արկտիկայում
06.07.2026 | 15:28
Պորտուգալիայում, Հունաստանում, Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհներ են մոլեգնում
06.07.2026 | 15:11
Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցում է «Իննոպրոմ-2026» արդյունաբերական ցուցահանդեսին
06.07.2026 | 14:58
Մալիում ապստամբները խոցել են ՌԴ ՊՆ-ի «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Ընդհանուր առմամբ ձմեռային զորակոչին ստացվել է 72 բողոք Բողոքները մեծ մասամբ վերաբերել են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, առողջական խնդիրների կապակցությամբ ուղեգրեր տրամադրելուն, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկումներին, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումներին, առողջական վիճակն արտացոլող փաստաթղթեր տրամադրելուն և այլ հարցերի
Զորակոչիկների առողջական վիճակին վերաբերող 21 բողոք Պաշտպանի աշխատակազմում հրատապ դարձվել է քննարկման առարկա գրավոր ընթացակարգով, 15-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, 36 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։

Նշված ժամանակահատվածում Պաշտպանի աշխատակազմում զորակոչին վերաբերող խնդիրներն արձանագրվել են մի քանի ուղղություններով ստացվող բողոքներով.

• թեժ գծի հեռախոսահամարներին ահազանգեր,
• գրավոր և բանավոր բողոքներ,
• զինկոմիսարիատ և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին այցեր,
• զորակոչիկների և նրանց ծնողների հետ առանձնազրույցներ,
• ԶԼՄ-ների հրապարակումներ և այլն։

Զորակոչի ընթացքում Պաշտպանն այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ) Տեղում ծանոթացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքներին և փորձաքննության ընթացքին, զրուցել զորակոչիկների հետ, անդրադարձել նրանց իրավունքներին առնչվող հարցերին։

Ամբողջ զորակոչի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն արդյունավետ համագործակցություն է ունեցել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, զինկոմիսարիատների, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ։

Այս կապակցությամբ ընդգծում և բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ 2023 թվականի ձմեռային զորակոչին Պաշտպանի կողմից զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարություն ուղարկված գրություններով ներկայացված բոլոր առաջարկները իրացվել են. զորակոչիկներն ուղեգրվել են լրացուցիչ հետազոտությունների և ներկայացվել կրկնակի փորձաքննությունների, ստացել են իրենց անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր ու եզրակացություններ, նրանց տրամադրվել են տարկետումներ և այլն։

Ինչպես զորակոչիկների, այնպես էլ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից են, ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների ներկայացվում են խնդիրների լուծման առաջարկներ։