Էմանուել Մակրոնի և Բրիջիտ Մակրոնի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ընթրիք
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիտ Մակրոնի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ընթրիք. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա կշարունակվի փետրվարի 22-ին: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: