ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմի 2-րդ տարելիցի կապակցությամբ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Լուրեր

15.09.2026 | 17:25
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուրբաթ՝ փետրվարի 23-ին կհայտարարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեծ փաթեթի մասին՝ կապված Ուկրաինայի  պատերազմի երկրորդ տարելիցի և Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ։ Պատժամիջոցները կազդեն պաշտպանական արդյունաբերության ոլորտի վրա, նաև ուղղված կլինեն Ռուսաստանի տնտեսության եկամտի աղբյուրներին, ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին էլ նշել է, որ նոր փաթեթը «Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի Նավալնիի հետ կատարվածի» և ուկրաինական պատերազմի ժամանակ նրա գործողությունների համար։ Reuters-ի փոխանցմամբ՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ի պատասխան Նավալնիի մահվան՝ Վաշինգտոնը կվերանայի և կլրացնի ռուսական ներխուժման երկրորդ տարելիցի համար պատրաստված պատժամիջոցների փաթեթը։

ԱՄՆ գանձապետարանի հակաահաբեկչական հարցերով փոխնախարար Բրայան Նելսոնն այս շաբաթ Եվրոպա կատարած այցի ժամանակ կքննարկի Նավալնիի մահվան հետ կապված պատժամիջոցները, Reuters-ին հայտնել են խնդրին ծանոթ երկու աղբյուրներ։