ԵՄ-ն Մոսկվայից պահանջել է թույլ տալ Նավալնիի մահվան անկախ հետաքննություն և անհապաղ նրա մարմինը հանձնել ընտանիքին

Լուրեր

15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը կանչել է Բրյուսելում ՌԴ առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Կիրիլ Լոգվինովին՝ բանտում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայությունը։

ԵՄ Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարիչ Մայքլ Զիբերտը կոչ է արել Ռուսաստանին թույլ տալ անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն Ալեքսեյ Նավալնիի հանկարծակի մահվան հանգամանքների վերաբերյալ և առանց հետաձգման նրա մարմինը հանձնել ընտանիքին։

Ավելի վաղ էլ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելն էր հայտարարել, որ Եվրամիությունը կարծում է, որ Ռուսաստանը պետք է թույլ տա Ալեքսեյ Նավալնիի մահվան հանգամանքների միջազգային և թափանցիկ հետաքննություն։ Նման հայտարարություն էր տարածվել ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով, որին հրավիրված էր նաև Նավալնիի այրին։

Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին հայտարարվեց փետրվարի 16-ին։ Շաբաթ առավոտյան քաղաքական գործչի մայրը ժամանել է Յամալ-Նենեցկի ինքնավար օկրուգի Խարպ գյուղ: Նրան դիահերձարան չեն թողել ո՛չ շաբաթ, ո՛չ երկուշաբթի:

«Քննիչները Ալեքսեյի փաստաբաններին և մորն ասել են, որ չեն հանձնի դիակը։ Եվս 14 օր քիմիական փորձաքննություն կիրականացվի»,- նշել են Նավալնիի գործընկերները։