Կիևը հարվածել է Անդրբայկալյան մոտոհրաձգայինների կազմավորմանը․ հարվածը, ենթադրաբար, տասնյակ զինվորների կյանք է խլել․ BBC

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 20-ի կեսօրին ուկրաինացի զինվորականները, ենթադրաբար, HIMARS MLRS-ից երկու հրթիռով հարվածել են Դոնեցկի մարզի Վոլնովախա շրջանի Տրուդովսկոյե գյուղի մոտ գտնվող ուսումնավարժական բազային, BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել են իրավիճակին ծանոթ մի քանի աղբյուրներ:

Ուսումնամարզական հավաքակայանում այդ պահին գտնվել է 36-րդ գվարդիական մոտոհրաձգային բրիգադը (06705 զորամաս), որի մշտական տեղակայման վայրն Անդրբայկալյան երկրամասի Բորզյա քաղաքն է։ Հարվածի պահին այս բրիգադի 4-րդ, 5-րդ և 6-րդ վաշտի զինծառայողները շարված են եղել պոլիգոնում՝ սպասելով Արևելյան ռազմական օկրուգի 29-րդ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Օլեգ Մոիսեևի ժամանմանը։

«Հրամանատարները զինվորներին շարել էին բաց դաշտում»,- տեղի ունեցածը մեկնաբանել է ողջ մնացած զինծառայողներից մեկը իր արած տեսագրության մեջ, որը հասանելի է դարձել BBC-ին։

Ընդհանուր առմամբ, BBC-ի ռուսական ծառայության տրամադրության տակ ավելի քան 10 լուսանկար և տեսանյութ կա,  որոնք արվել են հարվածից անմիջապես հետո։ Դրանցում երևում են տասնյակ մահացածներ, գրում է լրատվականը՝ նշելով, որ էթիկական նկատառումներից ելնելով՝ չի հրապարակում այդ լուսանկարները: Ընդհանուր առմամբ, տարբեր գնահատականներով, այդ թվում՝ հենց 36-րդ բրիգադի զինծառայողների, հարվածի հետևանքով կարող էր զոհվել առնվազն 60 մարդ։

Ուկրաինայի իշխանությունները չեն մեկնաբանել միջադեպը։

Նշվում է, որ Տրուդովսկոյե գյուղի մոտ գտնվող զորավարժարանի վրա հարձակումից մի քանի ժամ անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, որի ընթացքում ռազմական գերատեսչության ղեկավարը խոսել է Ավդեևկայում և ճակատի այլ ուղղություններում ռուսական բանակի հաջողությունների մասին։