2024թ. Երևանում նախատեսվում է կառուցել 400 թեքահարթակ. դրանք կլինեն երեք տեսակի և առավել հարմարավետ

Լուրեր

06.07.2026 | 10:48
Ավելի քան 500 ուկրաինական ԱԹՍ-ներ հարձակվել են Ղրիմի ու ՌԴ-ի շրջանների վրա․ Ղրիմում բլեքաութ է
06.07.2026 | 10:39
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը՝ վերականգնելով երթևեկությունը
06.07.2026 | 10:27
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 11 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել
06.07.2026 | 10:21
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.07.2026 | 10:13
Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
06.07.2026 | 09:53
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
06.07.2026 | 09:50
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
06.07.2026 | 08:56
Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը
06.07.2026 | 07:35
Նեյմարը հայտարարեց Բրազիլի հավաքականից հեռանալու մասին
06.07.2026 | 07:07
ԱԱ-2026. Բելինգեմի դուբլն օգնեց Անգլիային դուրս գալ քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 04:08
ԱԱ-2026. Բրազիլացիները լքեցին պայքարը, Հոլանդը` հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 22:44
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկվել է
05.07.2026 | 20:00
Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
Բոլորը

Այս տարի Երևանում նախատեսվում է կառուցվել 400 թեքահարթակ: Ծրագրի իրագործման համար համայնքային բյուջեից 100 մլն դրամ է հատկացվել: Նոր թեքահարթակները կտարբերվեն նախորդ տարիների օրինակներից ու կլինեն առավել հարմարավետ: Առաջին էսքիզներն արդեն պատրաստ են․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Լինելու են երեք տեսակի թեքահարթակներ՝ մեկ, երկու և երեք մոտեցմամբ՝ հաշվի առնելով տեղում ռելիեֆն ու մի շարք այլ հանգամանքներ»,-ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պ/կ Տիգրան Գեղամյանը:

Թեքահարթակների երեսպատումը լինելու է չհղկված բազալտից, որպեսզի հետիոտները չսահեն հատկապես ձմեռային ամիսներին: Երկրորդ նորամուծությունը նոր տեսակի սալիկներն են, որոնք օգնելու են տեսողության խնդիրներ ունեցող հետիոտներին:

«Դրանք լինելու են դեղին գույնի, հատուկ մշակված սալիկներ, որոնք տեսողության խնդիր ունեցող հետիոտնին ցույց են տալու ուղղություն, թե որ կողմում է գտնվում թեքահարթակը: Եզրերում ունենալու ենք այլ տեսակի սալիկներ»,-մանրամասնում է Տիգրան Գեղամյանը:

Թեքահարթակները կկառուցվեն այն վայրերում, որտեղ դրանք առհասարակ չկան: Հասցեներն ընտրվում են՝ հաշվի առնելով հետիոտնի հոսքն ու շահառուների կարծիքներն ու առաջարկները:

«Եթե կա աստիճան և թեքահարթակ տարբերակ, մարդկանց 90 տոկոսը նախընտրում է քայլել թեքահարթակով, որովհետև ավելի հեշտ է»,- ասում է մատչելիության փորձագետ Սիփան Ասատրյանը:

Առաջիկայում Երևանի քաղաքապետարանը կհայտարարի նախագծման, որից հետո արդեն շինարարական աշխատանքների մրցույթ: Ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել մինչև տարեվերջ:

«Բոլորս պետք է ակտիվ մասնակցություն ունենանք, որպեսզի քաղաքը լինի առավել մատչելի: Պետք է հասկանալ, որ սա նաև տնտեսական օգուտներ կարող է բերել, զբոսաշրջիկներ կներգրավի, ովքեր խնդիրներ ունեն տեղաշարժման»,- ասում է Սուրեն Մաղաքյանը:

«Քաղաքը մատչելի դարձնելով հաշմանդամություն ունեցող անձանց համար, մատչելի է դառնում տարեց մարդկանց համար, ովքեր դժվարությամբ եմ տեղաշարժվում, երեխաների համար, մանկասայլակով մայրիկների համար: Քաղաքի մատչելիությունը միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար չէ, բոլորը պետք է օգտվեն»,-ընդգծում է Սիփան Ասատրյանը:

Տեսողական, լսողական ու նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանի քաղաքային իշխանությունն այսօր զուգահեռ մի շարք աշխատանքներ է տանում. նախատեսվում է ավելացնել մայթերին ուղեկցող սալիկները, փողոցներին՝ հատուկ գծանշումները, նաև ձայնային ազդանշանով լուսացույցները: