«Պոպուլիստ», «Թալանչի». իշխանություն-ընդդիմություն հակադրություն տրանսպորտի թանկացման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
Բոլորը

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հասարակական տրանսպորտի սակագնի վերաբերյալ նախագիծ է ներկայացրել քաղաքապետարան։ Ընդդիմադիր խմբակցության ներկայացրած նախագծով ուղեվարձն ավելի էժան է, քան քաղաքային իշխանության հեղինակած նախագծում էր, որը հանրային լայն դժգոհության ու խիստ քննադատությունների հետևանքով հանվեց ավագանու նիստի օրակարգից։

«Բոլոր նրանք, ովքեր օգտվում են տրանսպորտից օրական մեկ անգամ, սակագինը կշարունակի մնալ 100 դրամ։ 1 օրվա համար արժեքը կլինի 400 դրամ՝ օրական 4 անգամ օգտվելու դեպքում, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար՝ 5500 դրամ, 6 ամսվա համար՝ 20․000 դրամ, 1 տարվա համար՝ 35․000 դրամ»,- մանրամասնում է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հեղինակած նախագծով, օրինակ, տարեկան փաթեթը մեկ անձի համար արժեր 110 հազար դրամ, այսինքն՝ գրեթե եռակի թանկ, քան ընդդիմությունն է առաջարկում։ Շաբաթական փաթեթը մեկ անձի համար նախատեսվում էր շուրջ 5 հազար դրամ, ամսականը՝ 11 հազար դրամ, եռամսյակայինը՝ 25 հազար դրամ։ Ընդ որում՝ հետ կանչված նախագծում ուղևորությունների քանակը սահմանափակ էր՝ տարեկան 1000 ուղևորություն, իսկ «Մայր Հայաստան» խմբակցության առաջարկած ծրագրով ուղևորությունն անսահմանափակ է։

Քաղաքային իշխանությունը տրանսպորտի թանկացման անհրաժեշտությունը պայմանավորում է ուղևորափոխադրումների բարձր ինքնարժեքով։

«Մայր Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծով տրանսպորտի սակագներն ավելի էժան են, քան, օրինակ, Թբիլիսիում։ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի կարծիքով՝ նախագիծն իրատեսական չէ։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հակադարձում է՝ իրատեսական է։

Ընդդիմադիր խմբակցության հեղինակած նախագծով՝ կենսաթոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք հասարակական տրանսպորտից պետք է օգտվեն անվճար։ Եթե այս նախագիծն արժանանա ավագանու հավանությանը, ապա որոշումն ուժի մեջ կմտի 2025 թվականի հունվարից, իսկ քաղաքային իշխանության նախագծով՝ այս տարվա սեպտեմբերի 1-ից, այսինքն՝ այն ժամանակ, երբ ավտոբուսային պարկը համալրվի։

Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունն առաջիկայում կներկայացնի տրանսպորտի թանկացման լրամշակված նախագիծը։ Ավելի վաղ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշել էր, որ տոմսային փաթեթներից կհանվեն սահմանափակումները, կլինեն սուբսիդավորվող փաթեթներ, կվերանայվեն նաև փաթեթների գները՝ խուսափելով նշել մեկ ուղևորափոխադրման հնարավոր արժեքը և խոստովանելով, որ տրանսպորտի համակարգում կան կոռուպցիոն դրսևորումներ։

Ավագանու ընդդիմադիր խմբակցություններից երկուսը՝ «Մայր Հայաստանն» ու «Ազգային առաջընթացը» հայտարարել են, որ բողոքի գործողություններ կսկսեն, եթե քաղաքային իշխանությունը թանկացնի տրասնպորտի սակագինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան