Խանջյան փողոցում կրակ էր արձակել մեքենայի պատուհանից․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հասարակություն
20.02.2024 | 18:23ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները փետրվարի 20-ին, կեսգիշերն անց, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու և զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածաքնով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի:
Նա Խանջյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայի պատուհանից կրակել էր՝ խախտելով հասարակական կարգը: Բաժնում երիտասարդի մոտ հայտնաբերվել է «Գլոկ 19» մեկնարկային ատրճանակ՝ լիցքավորված 1 փամփուշտով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: