Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր գործչի հարազատները վախենում են, որ նա Նավալնիի ճակատագրին կարժանանա

Լուրեր

28.04.2026 | 16:46
Երկրաշարժ Կարսում, որ զգացվել է նաև Գյումրիում ու Շիրակի 4 գյուղում
28.04.2026 | 16:40
Էմանուել Մակրոնը կանխատեսում է արել ՊՍԺ – «Բավարիա» հանդիպման վերաբերյալ
28.04.2026 | 16:29
«Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին
28.04.2026 | 16:18
Նախատեսվում է մոդուլային տնակներով ժամանակավոր կացարան տրամադրել կացարանի խնդիր ունեցող ընտանիքներին
28.04.2026 | 16:06
Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը․ Արարատ Միրզոյանը՝ Փարիզում
28.04.2026 | 15:53
Կանադայի վարչապետը կմասնակցի Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. հայտնի է՝ որ երկրներն են հրավիրված
28.04.2026 | 15:48
ՖԻՖԱ-ն մտադիր է փոխել դեղին քարտերի կանոնն ԱԱ-2026-ում
28.04.2026 | 15:37
Ժամանակավորապես կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը
28.04.2026 | 15:28
Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն այլևս այն դիրքում չէ, որ քաղաքականություն «թելադրի» այլ երկրներին
28.04.2026 | 15:19
Կեղծ թղթադրամներ իրացնելու գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
28.04.2026 | 15:10
Վարչապետի խոսնակը՝ Ջիլիզան Վրաստանին փոխանցելու մասին // Ռուբեն Վարդանյանին այլ բանտ են տեղափոխել․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 15:03
Ալիևի հատուկ ներկայացուցիչը Վատիկանում քննարկել է Հարավային Կովկասում խաղաղությունը
28.04.2026 | 14:57
Սալահն այլևս չի խաղա «Լիվերպուլի» կազմում
28.04.2026 | 14:49
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իտալիայում ռազմական համագործակցության հարցեր է քննարկել
28.04.2026 | 14:43
Կա՞ հեղուկ գազի գնի բարձրացման ռիսկ․ պատասխանում է Էկոնոմիկայի նախարարությունը
Բոլորը

Ադրբեջանում բանտարկված  ընդդիմադիր «Ժողովրդավարություն և բարեկեցություն» կուսակցության ղեկավար, հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի հարազատները մտավախություն ունեն, որ նա կարող է արժանանալ բանտում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ճակատագրին։ Իբադօղլուի եղբայրն ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է, որ բանտում Նավալնիի մահանալուց հետո տնտեսագետի առողջական վիճակի վերաբերյալ մտահոգություններն ավելացել են։

«Դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին ես դիմել էի Ադրբեջանում օտարերկրյա դեսպանությունների ղեկավարներին՝ բանտում գտնվող եղբորս համար արդյունավետ բուժօգնության բացակայության հետ կապված: Մենք՝ նրա ընտանիքը, մտահոգություն հայտնեցինք, որ Գուբադին կարող են ֆիզիկապես ոչնչացնել»,- ասել է նա։

Նա նշել է, որ պարբերաբար տեղական և միջազգային կառույցներին տեղեկություններ է տրամադրում Իբադօղլուի առողջությանը սպառնացող վտանգների վերաբերյալ։ Չնայած լուրջ առողջական խնդիրներին՝ Իբադօղլուին մերժում են հոսպիտալացման հարցում։

«Նավալնիի մահից հետո մենք լրջորեն վախենում ենք, որ նույն ճակատագրին կարող է արժանանալ իմ եղբայրը։ Նրան տեղափոխում են Բաքվի քննչական մեկուսարանի սանմաս, իսկ հետո անմիջապես տանում են խուց՝ թույլ չտալով անգամ մեկ րոպե պառկել ու հանգստանալ։ Քրեակատարողական ծառայությունն ունի մասնագիտացված բուժհաստատություն՝ համակարգային տեղափոխման և նման համալիր ստացիոնար բուժման միջոցառումների համար։ Սակայն Արդարադատության նախարարությունը, նախարարության գլխավոր բժշկական վարչությունը և քրեակատարողական ծառայությունը հրաժարվում են եղբորս, որի առողջական բարդություններն արձանագրվել են, տեղափոխել մասնագիտացված բուժհաստատություն»,- ասել է քաղաքական գործչի եղբայրը։

Նշենք, որ Գուբադ Իբադօղլուն կալանավորվել է 2023 թվականի հուլիսի 23-ին՝ կեղծ փողեր պատրաստելու (Քրեական օրենսգրքի 204.3.1 հոդված) և կրոնական ծայրահեղական բնույթի նյութեր տարածելու մեղադրանքով (քրեական օրենսգրքի 167-3.1 հոդված)։ Այս մեղադրանքներով նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում։

2023 թվականի հուլիսի 24-ին Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանը ընդդիմադիր գործչի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 3 ամիս 26 օր ժամկետով կալանքը։ Փետրվարի 15-ին նրա կալանքը երկարացվել է ևս երեք ամսով։

Իբադօղլուն չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ իրեն բանտարկել են քաղաքական պատվերով։ Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում ՝ ԱՄՆ Պետքարտուղարությունն ու մի շարք կոնգրեսականներ, Գուբադ Իբադօղլուին համարում են քաղբանտարկյալ և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել նրան։

Իբադօղլուն, բացի քաղաքական գործունեությունից, հայտնի է նաև որպես տնտեսագետ, դասավանդում է արտասահմանյան մի շարք բուհերում։ Սոցցանցերի էջերում նա պարբերաբար սուր քննադատության էր ենթարկում Իլհամ Ալիևին՝ տնտեսության վատ կառավարման, երկրում կոռուպցիայի, մարդու իրավունքների վատթար վիճակի համար։ Նա նաև հաճախ էր ներկայացնում, թե ինչպես են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն ու նրանց մերձավորների ընտանիքներն օգտագործում Արցախի գրավյալ տարածքները՝ սեփական բիզնես ծրագրերն իրականացնելու համար։

Էմմա Չոբանյան