ԵՄ-ն հակառուսական պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2025թ․ փետրվարի 24-ը
Քաղաքականություն
20.02.2024 | 13:46Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ ի պատասխան Մոսկվայի կողմից Ուկրաինայի որոշ տարածքների անօրինական ճանաչման, օկուպացիայի կամ բռնակցման: Համապատասխան ծանուցումը հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում։
«Սահմանափակող միջոցները երկարացվում են ևս 12 ամսով՝ մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում հրապարակմանը հաջորդող օրվանից։