ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Գազայի հատվածում, որտեղ Իսրայելը պատերազմ է մղում ՀԱՄԱՍ-ի դեմ, մարդասիրական նկատառումներով պետք է անհապաղ հրադադար հաստատվի։ Այս դադարը պետք է հանգեցնի ռազմական գործողությունների երկարաժամկետ դադարեցման, բոլոր իսրայելցի պատանդների անվերապահ ազատ արձակման և խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրման: Նման հայտարարությամբ են հանդես եկել ԵՄ 26 երկրները Բրյուսելում ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ընդգծում ենք, թե որքան կարևոր է մշտապես ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի»,- ասվում է ԵՄ անդամ 26 երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ։

Փաստաթուղթը նաև կոչ է անում Իսրայելին ռազմական գործողություններ չիրականացնել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում, որն ավելի կսրի ներկայիս աղետալի իրավիճակը և կխանգարի շտապ անհրաժեշտ մարդասիրական օգնության մատակարարմանը։

Ըստ dpa գործակալության՝ ներկայում Ռաֆահ քաղաքում շուրջ մեկ միլիոն խաղաղ բնակիչ կա։ Նրանց մեծ մասը փախստականներ են, որոնք ժամանել են Գազայի հատվածի այլ շրջաններից։

ԵՄ միակ երկիրը, որը չի միացել արտգործնախարարների համատեղ հայտարարությանը, Հունգարիան է, գրում է dpa-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների։ Նշվում է, որ Եվրամիությունում այս երկիրը համարվում է հատկապես բարեկամական տրամադրված Իսրայելի նկատմամբ։

Ավելի վաղ՝ հունվարի 26-ին, Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) հայցով կանխարգելիչ միջոցների մասին որոշումը։ Հաագայի դատարանն Իսրայելին պարտավորեցրել է զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է ներառվել Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում, և երաշխավորել, որ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) ցեղասպանություն չգործեն Գազայում։