Քրեական հետախույզներն ու պարեկները հայտնաբերել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գողություններ կատարած եռյակին

Լուրեր

05.07.2026 | 22:44
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկվել է
05.07.2026 | 20:00
Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
Բոլորը

ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ երեք երիտասարդ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կայանված մեքենաներից կատարում են գողություններ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական հետախույզները և ՊԾ 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները փետրվարի 18-ի գիշերը, ժամը 3.20-ին, Միքայելյան փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայից գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տեղափոխել վերոհիշյալ երիտասարդներին:

Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են «Ֆորդից» գողացված պտուտակահան, օծանելիք, հատուկ փականով դանակ՝ ընդհանուր 21 սմ երկարությամբ, մետաղադրամներ և այլն:

Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում 34-ամյա երիտասարդը հայտնել է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարբեր թաղամասերից գողացել է 11 հեծանիվ և «Օպել» մակնիշի մեքենայի կողային հայելիներ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն: