Կրակահերթ և վիճաբանություն Հրազդանում

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Փետրվարի 17-ի կեսգիշերն անց ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հրազդանի Կենտրոն թաղամասում վիճաբանություն է, կրակոցներ են հնչում։ Հաջորդ հաղորդումը «Հրազդան» բժշկական կենտրոնից էր. մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 25 և 27 տարեկան երկու երիտասարդ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեսգիշերին Կենտրոն թաղամասի 6-րդ շենքի մոտ հրազդանցի յոթ երիտասարդ վիճաբանել են համաքաղաքացի չորս երիտասարդի հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյել, փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, որի ընթացքում էլ 25-ամյա և 27-ամյա երիտասարդները մարմնական վնասվածքներ են ստացել:
Վիճաբանության ժամանակ 21-ամյա երիտասարդը գազային ատրճանակով կրակոց է արձակել օդ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում երիտասարդներից չորսը հայտնաբերվել և տեղափոխվել են Հրազդանի բաժին, իսկ հինգ երիտասարդ ներկայացել են բացատրական աշխատանքի արդյունքում: Բաժին ներկայացած 21-ամյա երիտասարդը ներկայացրել է «Ekol Gediz» տիպի 9 մմ տրամաչափի մեկնարկային ատրճանակը:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: