ԱԱՏՄ-ն 2023թ․-ին հարուցել է 3501 վարչական վարույթ

Լուրեր

28.04.2026 | 13:26
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները
28.04.2026 | 13:17
Ինդոնեզիայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել
28.04.2026 | 13:07
Բացահայտվել է 125 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
28.04.2026 | 12:59
Արարատյան դաշտավայրում կասեցվել է ապօրինի 9 հորի շահագործում. ԲԸՏՄ
28.04.2026 | 12:50
Զապորոժիեի և Սումիի մարզերում ռուսական հարձակումների հետևանքով վիրավորներ կան
28.04.2026 | 12:45
ՌԴ-ում «Ջերմուկի» որոշ խմբաքանակների իրացման կասեցման վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում չի ստացել
28.04.2026 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
28.04.2026 | 12:24
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 3 մարդ է զոհվել
28.04.2026 | 12:12
Հրապարակվել են ԱԺ ընտրությունների նախնական ընտրացուցակները
28.04.2026 | 12:10
ՀՀ նոր անձնագրերը կարմիր կլինեն // «Ջերմուկ»-ի խմբաքանակի վաճառք է արգելվել ՌԴ-ում․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 12:03
Սարգիս Ադամյանը՝ գոլի ու 2 ասիստի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 11:55
Բարձրագույն դատական խորհուրդը Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարիկ Ավագյանի թեկնածությունը
28.04.2026 | 11:51
Փոխվում է նոր կենսաչափական անձնագրերի գույնը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 11:49
Բրիտանիայի թագավորը ժամանել է ԱՄՆ. նա հանդիպել է Դոնալդ Թրամփին
28.04.2026 | 11:40
Էնթոնի Ջոշուան ու Թայսոն Ֆյուրին մենամարտի պայմանագիր են կնքել
Բոլորը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականին հարուցվել է 3501 վարչական վարույթ, որից 612-ը դիմումի հիման վրա, 2889-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ․ տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։

2023 թվականին հարուցված վարչական վարույթների թիվը 2022 թվականի համեմատությամբ աճել է
69%, իսկ 2021 թվականի համեմատությամբ՝ 139%։

Վարչական վարույթներն՝ ըստ ոլորտների.

✔ Աշխատանքային օրենսդրության՝ այդ թվում աշխատողների առողջության պահպանման և
անվտանգության ապահովման ոլորտ 1474 վարչական վարույթ,
✔ Դեղերի շրջանառության ոլորտ – 140 վարչական վարույթ,
✔ Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ 1387 վարչական վարույթ,
✔ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ոլորտ 500 վարչական վարույթ։

Հարուցված 479 վարչական վարույթով խախտումները վերացնելու համար տրվել է առաջադրանք տալու
վերաբերյալ կարգադրագիր, 3001 վարույթ կարճվել է, այդ թվում 194՝ դիմումից հրաժարվելու հիմքով,
մնացած վարչական վարույթների ընթացքը շարունակվել է 2024 թվականին։ Վարչական վարույթների
արդյունքում տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ կիրառվել են նախազգուշացումներ և տուգանքներ, ընդունվել է 1327 տույժ նշանակելու մասին որոշում, ընդհանուր առմամբ սահմանվել է 570,746,993 ՀՀ դրամի տուգանք։