Արձագանք Հայաստանում փախստականների ճգնաժամին. «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամը 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացրել՝ աջակցելու վաղ մանկության ուսումնառությանը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ի պատասխան Հայաստան փախստականների վերջին զանգվածային հոսքին, «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամը (ECW) այսօր հայտարարել է 1 միլիոն ԱՄՆ դոլարի նոր դրամաշնորհային ֆինանսավորում՝ հասնելու երեխաներին, ովքեր ամենաշատ աջակցության կարիքն ունեն․ տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից։

12-ամսյա դրամաշնորհը կտրամադրվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության և կրթության ոլորտի մյուս հիմնական դերակատարների հետ համագործակցությամբ՝ ընդլայնելու վաղ մանկական ուսումնառությունը փախստական երեխաների և նրանց հյուրընկալող համայնքի երեխաների համար:

«Սա առաջին դեպքն է, երբ Education Cannot Wait-ը դրամաշնորհ է տրամադրում բացառապես վաղ մանկական ուսումնառության ուղությամբ: Աշխատելով Հայաստանի կառավարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և տեղական այլ գործընկերների հետ՝ սա մեր ներդրումն է հանուն Հայաստանի աղջիկների և տղաների ավելի լավ ապագայի: Վաղ մանկական ուսումնառության հասանելիությամբ այս երեխաները ձեռք կբերեն այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են՝ կառուցելու խաղաղ և բարգավաճ ապագա», – ասում է Յասմին Շերիֆը՝ ECW-ի՝ Արտակարգ իրավիճակներում և շարունակական ճգնաժամերի կրթության համաշխարհային հիմնադրամի գործադիր տնօրենը:

2023 թվականի սեպտեմբերից սկսած՝ ավելի քան 100 000 փախստական, այդ թվում՝ 30 000 երեխա փախել է Հայաստան՝ իրենց հայրենի համայնքներում ռազմական գործողությունների պատճառով: Մոտ 3 000 երեխա հաշմանդամություն ունի, իսկ 9 000-ը՝ մինչև վեց տարեկան է:

Կառավարության և ՄԱԿ-ի կողմից համատեղ համակարգվող Փախստականների ճգնաժամին արձագանքման ծրագրի շրջանակում վաղ մանկական ուսումնառության հասանելիությունը ճանաչվել է որպես կարևոր անհրաժեշտություն: Մինչդեռ Հայաստանում կրթական համակարգն արդեն իսկ գերծանրաբեռնված է, իսկ ռեսուրսները բավարար չեն ներգրավելու բոլոր փախստական մանկահասակ երեխաներին:

«Որակյալ վաղ մանկական ուսումնառությունը բաց թողնելը վատ է անդրադառնում երեխաների զարգացման և նրանց հետագա կրթության վրա: Սա հատկապես վտանգավոր է տեղահանության և անորոշության շրջանում, երբ երեխաներն ավելի հավանական է, որ ունենան ճանաչողական, վարքային և էմոցիոնալ դժվարություններ, որն ավելի բնորոշ է փոքր տարիքի երեխաներին, ինչն ավելի է հետաձգում նրանց զարգացումը», – ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: «ECW-ի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը փախստական երեխաների և նրանց ծնողների համար կապահովի վաղ մանկական ուսումնառության և զարգացման ծառայությունների հասանելիություն, որոնք չափազանց կարևոր են՝ նպաստելու նրանց վերականգնմանը և զարգացմանը»:

ECW-ի նոր՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարի շտապ արձագանքման հատկացումը կնպաստի վաղ մանկական ուսումնառության ներառական ծառայությունների հասանելիության մեծացմանը՝ ընդլայնելով հանրային մանկապարտեզների տարածքները: Փախստական երեխաների և նրանց հյուրընկալող համայնքների աղջիկներին ու տղաներին, ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաներին հասանելի կլինեն նաև սոցիալ – հոգեբանական ծառայությունները, ծնողավարման դասընթացներ կկազմակերպվեն ծնողների և խնամակալների համար, ինչպես նաև ուսուցիչները կստանան հմտություններ՝ օգնելու երեխաներին հաջողությամբ ինտեգրվել դասարաններում: