Վարչապետը հանդիպում է ունեցել Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահի հետ
Քաղաքականություն
17.02.2024 | 20:18Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմոն Ուիլսոնի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգի առաջմղմանը, կոռուպցիայի դեմ պայքարի քայլերին, խոսքի և մամուլի ազատությանը վերաբերող հարցեր:
Դեյմոն Ուլիսոնն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի առաջընթացը վերոնշյալ ոլորտներում` պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս օժանադակություն ցուցաբերել ՀՀ կառավարության ծրագրերին:
Կարևորվել է ՀՀ կառավարության և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի միջև հետագա սերտ համագործակցությունը: