Նավալնիի թիմը քաղաքական գործչի մահվան մասին լուրերի հաստատում չունի

Լուրեր

25.02.2026 | 11:20
Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 0.03 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
25.02.2026 | 11:03
Երևանում սպասվում է քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով
25.02.2026 | 10:55
«Ինտերը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 10:45
Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվել, օդաչուն զոհվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 10:38
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4500 տոննա դիզելային վառելիք
25.02.2026 | 10:35
2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում․ 143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք
25.02.2026 | 10:18
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.94%-ով և կազմել 5155.80 դոլար
25.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 25-ի դրությամբ
25.02.2026 | 09:46
Վերականգնվել է պետությանը պատճառված 10 մլն դրամը․ ՔԿ
25.02.2026 | 09:27
Ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
Բոլորը

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թիմը քաղաքական գործչի մահվան մասին հաստատում չունի։ Այս մասին թիմը հայտարարություն է տարածել Telegram-ալիքում։

«Յամալ-Նենեց շրջանի դաշնային քրեակատարողական ծառայությունը լուրեր է տարածում թիվ 3 ուղղիչ գաղութում Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին: Մենք դեռ դրա հաստատումը չունենք: Ալեքսեյի փաստաբանն այժմ թռչում է Խարպ: Որևէ տեղեկություն ստանալուն պես մենք կհաղորդենք այդ մասին»,- ասված է Նավալնիի թիմի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ թունավորման հետևանքներից երկարատև բուժումից հետո 2021 թվականի հունվարի 17-ին Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից վերադարձավ Ռուսաստան։ Ընդդիմադիր գործչին բերման ենթարկեցին հենց Մոսկվայի օդանավակայանից։ Այդ ժամանակից Նավալնին բանտում է։ Նա մեղավոր է ճանաչվել երեք մեղադրանքով և դատապարտվել երկարաժամկետ ազատազրկման։

Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած քաղաքական կառույցները Ռուսաստանի իշխանությունների կողմից ճանաչվել են «ծայրահեղական կազմակերպություններ», իսկ Նավալնիի հարյուրավոր համախոհներ կա՛մ ենթարկվել են քրեական հետապնդման, կա՛մ ստիպված են եղել լքել Ռուսաստանը: Ընդդիմադիր գործչին առնչվող ևս մի քանի քրեական գործ դեռևս քննության փուլում է։