Ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնվեն, քանի դեռ այս իշխանություններին չենք ուղարկել տուն․ Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

«Չեմ  բացառում, որ Ներքին Հանդի իրադարձություններն ունենան կրկնություններ՝  միգուցե տարբեր այլ հատվածներում»,- այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մենք երեկ էլ թեթև անոնս լսեցինք Կառավարության նիստում։ Այդ ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնվեն և այսպես այնքան ժամանակ, մինչ այստեղ հավաքված բոլորը, այդ թվում՝ լրագրողները, քաղաքական դաշտը և առաջին հերթին՝ ժողովուրդը, գոնե այն հատվածը, որ անտարբեր չէ իր հայրենիքի  ապագայի հանդեպ, այս իշխանություններին ուղարկեն տուն»,- ասաց Սարգսյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունները սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնել, գուցե՝ ժամանակ շահելու ակնկալիքով և հիշեցմանը, որ Ալիևն ակնարկել է, որ դա նաև իրենց պահանջն է, Սարգսյանը պատասխանեց, որ Ալիևը ոչ թե ակնարկել,  այլ բազմիցս հայտարարել է, որ դա իրենց պահանջն է։

«Չեմ կարծում, որ այս պարագայում Հայաստանի կառավարիչների կողմից ժամանակ շահելն այլ նպատակ ունի, քան իրենց իշխանությունը երկարաձգելը։ Եթե այս մարդիկ երեքուկես տարվա ընթացքում չեն հասցրել կահավորել մեր առաջնագիծն, ապա այդ ժամանակը նրանց համար ի՞նչ նորություն պետք է բերի։  Միգուցե, իրենց թվում է, որ ինչ-որ հրաշք պետք է տեղի ունենա, որ Ադրբեջանն իր պահանջները հետ կքաշի և այլն․ չի կարող այդպիսի բան լինել, որովհետև նորից պետք է կրկնեմ․ կապիտուլացիան ուղղակի սպանում է կապիտուլացվողի կամքը և մենք գործ ունենք արդեն  մեկը մյուսով փոխարինելու հետ, այսինքն՝ այն կամքով, որ ցուցաբերվում է ներքին կյանքում, ինչ-որ տեղ փորձում են  կոմպենսացնել արտաքին հարաբերություններում իրենց կամազրկությունը»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Լրագրողի հարցին՝ ըստ Սարգսյանի՝ պատերազմ կլինի՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև, թե՞ լոկալ բախումներ, վերջինս պատասխանեց, որ պատերազմ լինում է կողմերի միջև, եթե ինչ-որ չափով հնարավորություն կա երկարատև ռազմական գործողությունների։ 

Ճշտող հարցին, այսինքն՝ Հայաստանի բանակը չունի՞ հնարավորություն, Սարգսյանը պատասխանեց, որ ստույգ տեղեություն չունի բանակի ռեսուրսի մասին։ «Բայց որ բանակին պարտադրում են էլ ավելի շատ խեղճացած լինել, դա ակնհայտ է»,- հայտարարեց Սարգսյանը։  

 Մանրամասները՝ տեսանյութում:

Արաքս Մամուլյան