Գողությունը կազմակերպել էր հարսը՝ տան բանալին փոխանցելով 25-ամյա երիտասարդին. քրեական հետախույզների բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2026 | 14:22
Մենք չենք պատրաստվում աջակցել գիտությանը, գիտությունը մեր քաղաքականությունն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 14:12
Բերդավանի տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2026 | 14:03
Ռուբիոն ընդգծել է՝ Իրանի հետ ապագա համաձայնագիրը պետք է կանխի միջուկային զենքի ստեղծումը
28.04.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով
28.04.2026 | 13:43
Իսրայելի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել՝ «գողացված հացահատիկով» երկրորդ նավի պատճառով
28.04.2026 | 13:35
Փարիզի Մոնմարշե հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2026 | 13:26
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները
28.04.2026 | 13:17
Ինդոնեզիայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել
28.04.2026 | 13:07
Բացահայտվել է 125 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
28.04.2026 | 12:59
Արարատյան դաշտավայրում կասեցվել է ապօրինի 9 հորի շահագործում. ԲԸՏՄ
28.04.2026 | 12:50
Զապորոժիեի և Սումիի մարզերում ռուսական հարձակումների հետևանքով վիրավորներ կան
28.04.2026 | 12:45
ՌԴ-ում «Ջերմուկի» որոշ խմբաքանակների իրացման կասեցման վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում չի ստացել
28.04.2026 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
28.04.2026 | 12:24
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 3 մարդ է զոհվել
28.04.2026 | 12:12
Հրապարակվել են ԱԺ ընտրությունների նախնական ընտրացուցակները
Բոլորը

Հունվարի 22-ը նոր էր սկսվել, երբ մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի 62-ամյա մի բնակչուհի ահազանգեց ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Հայտնում էր, որ երեկոյան ժամը 6-ից 11-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից գողացել են փող ու ոսկեղեն․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում բնակարանային գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ: Բնակարանում և մուտքուելքի հնարավոր հատվածներում իրականացվեց զննություն: Դուռը բացել էին հարմարեցված բանալիով, կողպեքը վնասված չէր, տան իրերն էլ առանձնապես խառնշտորած չէին: Իսկ գողոնի չափը բավական մեծ էր` 310 հազար դրամ, ութ հազար դոլար և մոտ 10 հազար դոլարի ոսկեղեն:

Համադրելով զննությամբ ձեռք բերված տվյալները և ստանալով օպերատիվ հավաստի տեղեկություն` Նոր Նորքի քրեական հետախույզները մի քանի օրվա ծավալուն աշխատանքից հետո պարզեցին հանցագործության մեխանիզմը:

Ըստ նախնական տվյալների` 62-ամյա տանտիրուհու որդու 28-ամյա կինը հանցավոր համաձայնության էր եկել նույն փողոցի բնակիչ 25-ամյա երիտասարդի հետ և նրան փոխանցել տան բանալին: Վերջինս էլ իր հերթին բանալին տվել էր նույն փողոցի բնակիչ 45-ամյա մի տղամարդու, որն էլ Սարի թաղի բնակիչ իր հասակակից ընկերոջ հետ ապօրինի մուտք էր գործել բնակարան և կատարել գողություն: Նույն օրը 45-ամյա տղամարդիկ հանդիպել էին բանալին իրենց տված 25-ամյա երիտասարդին և, որպես գողության մասնաբաժին, տվել հազար դոլար:

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 25-ի կեսօրին մոտ 25-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության բաժին: Հաջորդ օրը ձերբակալվեցին նաև Վիլնյուսի փողոցի և Սարի թաղի բնակիչ 45-ամյա տղամարդիկ: Երեքն էլ ներկայացվել են նախաքննական մարմին:

Հարսին առաջադրվել է մեղադրանք հանցագործությունը կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք:

Գողոնի մի մասը հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մնացածը հայտնաբերելու և դեպքի այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ: