ՀՀ ԱԳ նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները

Լուրեր

15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի ներկայացուցիչների պալատի նախագահ Կլոդ Վայսլերի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև խորհրդարանի բյուրոյի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում խորհրդարանական դիվանագիտության դերը։

Վերհիշելով Արարատ Միրզոյանի հետ նախորդ՝ 2022թ հունվարին կայացած հանդիպման ժամանակ կատարված շեշտադրումն առ այն, որ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններով հարվածի տակ է դրվում ժողովրդավարությունը՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը և ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել են, որ այդ հարցում մարտահրավերները շարունակվում են և համախոհ գործընկերների հետ ակտիվ փոխգործակցությունը դարձնում օրվա հրամայականը։Տեսադարան

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի խորհրդարանին՝ Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող, այդ թվում՝ մարդասիրական, հարցերի շուրջ սկզբունքային, արդար դիրքորոշման և աջակցության համար։

ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծի առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումներին, որոնք հիմնված են քաղաքակիրթ աշխարհին քաջ հայտնի հիմնարար սկզբունքների վրա։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված քայլերի զսպման և բանակցային գործընթացը շարունակելու կարևորությունը:

Տեսադարան

Արարատ Միրզոյանը պատասխանել է խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը, ՀՀ-ԵՄ գործընկերությանը, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների ու իրավունքների հասցեագրմանը, Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի ապահովմանը վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի։

Խորհրդարանականները բարձր են գնահատել ՀՀ կառավարության որոշումը Լյուքսեմբուրգում ՀՀ դիվանագիտական ներկայացվածության ապահովման՝ գրասենյակի բացման վերաբերյալ՝ այն բնութագրելով որպես սերտ բարեկամության արտահայտում»,- ասված է հաղորդագրության մեջ։