Հայաստանի սեփականությանը կփոխանցվի 1,5 մլն ԱՄՆ դոլար. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել

Լուրեր

28.04.2026 | 10:46
Հայաստանը 2026-ի աշնանից կունենա նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր
28.04.2026 | 10:39
ՌԴ-ում արգելվել է Հայաստանից ներկրված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը
28.04.2026 | 10:28
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մադրիդի մրցաշարից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:20
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան
28.04.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 28-ի դրությամբ
28.04.2026 | 09:52
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում
28.04.2026 | 09:45
Քաջարան-Մեղրի ճանապարհին «Peugeot»-ն մոտ 100 մ գլորվել է ձորը․ ԲԿ տեղափոխված 4 անձանցից 1-ը մահացել է
28.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
27.04.2026 | 22:58
Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար է նշանակել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Իգոր Չայկային
27.04.2026 | 22:46
ՀՀ դեսպանն ու Իրանի արդարադատության փոխնախարարն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը
27.04.2026 | 22:34
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցով Ադրբեջանում է
27.04.2026 | 22:21
Տեղի է ունեցել սերժանտների երդման հանդիսավոր արարողություն
27.04.2026 | 22:04
Ադրբեջանում ուկրաինական ռազմական խումբ է տեղակայված. Զելենսկիի և Ալիևի հանդիպման հետքերով
Բոլորը

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից.

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 31-ին Տավուշի նախկին մարզպետը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար (հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը)։

«Հովիկ Աբովյանին պատկանող գույքի առնչությամբ 2021 թվականի օգոստոսի 16-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել էր ուսումնասիրություն։

Կատարված ուսումնասիրության արդյունքում՝ 2023 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում:

2024 թվականի հունվարի 22-ին Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն է ներկայացվել գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմում, որով վերջիններս պատրաստակամություն են հայտնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցել 608 մլն 634 հազար դրամ (1,5 մլն ԱՄՆ դոլար), որը կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատարան ներկայացված հայցադիմումի արժեքի 75.84 տոկոսը:

Դիմումի հիման վրա՝ Գլխավոր դատախազության և Հովիկ Աբովյանի, նրան փոխկապակցված անձանց միջև 2024 թվականի փետրվարի 15-ին կնքվել է հաշտության համաձայնություն, որը նույն օրը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով։

Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ հաշտության համաձայնությունը դատարանի կողմից ենթակա է հաստատման մեկամսյա ժամկետում»,- ասված է հաղորդագրության մեջ։