Բաքուն Արցախի պետհամալսարանի գործունեությունը կազմակերպելու համար 10 մլն մանաթ է հատկացրել

Լուրեր

12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Ղարաբաղի համալսարանի» գործունեությունը կազմակերպելու համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին։

Նշվում է, որ 2024 թվականի պետական ​​բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից 10 մլն մանաթ է հատկացվել Գիտության և կրթության նախարարությանը՝ համալսարանի գործունեությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։

Հավելենք, որ դեռևս 2023 թվականի նոյեմբերի վերջին Ալիևը հրամանագիր էր ստորագրել «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու մասին։ Ըստ փաստաթղթի՝ Ադրբեջանի Գիտության և կրթության նախարարությանն առընթեր «Ղարաբաղի համալսարանը» ստեղծվելու է Ստեփանակերտում գտնվող բարձրագույն ուսումնական հաստատության հիման վրա։ Նշվում էր, որ կառավարությանը հանձնարարվել է երկամսյա ժամկետում հաստատել համալսարանի կանոնադրությունը և այդ մասին տեղեկացնել նախագահին, ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ համալսարանի գործունեությունը ֆինանսավորելու, ինչպես նաև ենթակառուցվածքային հարցերը լուծելու համար։

Իսկ ինչպես է էթնիկ զտման ենթարկված Ստեփնակերտում համալսարանի գործունեությունը ծավալվելու՝ այն դեպքում, երբ այնտեղ ոչ ոք չի բնակվում, դեռևս հայտնի չէ։

Էմմա Չոբանյան