Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը Վաշինգտոնի համար առաջնահերթություն է․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Լուրեր

12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Բոլորը

Առաջնահերթություն է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։

«Միացյալ Նահանգների և, կարծում եմ, նաև Ադրբեջանի առաջնահերթությունը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումն է։ Ինձ ոգեշնչում է այն, որ վերջին մի քանի ամիսներին դիտարկվում է որոշակի առաջընթաց և դրանում կան հնարավորություններ»,- ասել է դեսպանը։

Նա նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ամեն կերպ աջակցել Բաքվին և Երևանին խաղաղության հասնելու համար։

«Մենք ոչինչ չենք կարող պարտադրել, բայց կարող ենք աջակցել խաղաղության գործընթացին: Եվ եթե կարողանանք օգնել, մենք պատրաստ ենք դա անել»,- ասել է Լիբբին։

Ամերիկացի դիվանագետը հավելել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն անհանգստություն է առաջացնում։

«Նման միջադեպերի հետևանքով մարդիկ են զոհվում և վիրավորվում, ինչը ոչ ոք չի ցանկանում»,- նշել է դեսպանը՝ կողմերին կոչ անելով թուլացնել լարվածությունը։

Հիշեցնենք՝ Հայաստանի դեմ Բաքվի հերթական ագրեսիայի հետևանքով հայկական կողմ ունի 4 զոհ և մեկ վիրավոր։

ԱՄՆ դեսպանն անդրադարձել է նաև հարցին, թե ինչու չի այցելում հայաթափված Արցախ։

«Երբեմն հարցեր եմ լսում, թե ինչու ԱՄՆ դեսպանը չի այցելում այդ տարածքներ։ Չգիտեմ, թե երբ կգնամ այնտեղ, բայց դա տեղի կունենա։ Կարծում եմ՝ հիմա ճիշտ ժամանակը չէ, և ես չեմ ուզում այնտեղ գնալու որոշում կայացնել ճնշման տակ»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Հավելենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական ու եվրասիական հարցերով տեղակալ Ջեյսմ Օ՛Բրայենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը շարունակելու է Հայաստանին ու Ադրբեջանին մերձեցնելու փորձերի ուղին։

Էմմա Չոբանյան