Տասնամյակի լարվածությունից հետո Թուրքիան ու Եգիպտոսը նոր էջ են բացում հարաբերություններում

Լուրեր

30.05.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 30-ի դրությամբ
30.05.2026 | 11:33
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բարսելոնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.05.2026 | 10:50
ՌԴ-ն թույլատրել է հայկական երկու ձկնաբուծական ընկերության արտադրանքի ներմուծումը․ ՍԱՏՄ
30.05.2026 | 10:27
ՌԴ-ն Կոպիրկինին կանչել է Մոսկվա՝ ՀՀ–ԵՄ մերձեցման պատճառով
30.05.2026 | 10:23
«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովն ու Նովակ Ջոկովիչը պարտվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 10:10
Տապալված ծառեր, պոկված թիթեղներ․ քամու հետևանքները Երևանում և մարզերում
30.05.2026 | 09:52
Քոչարյանը չի մասնակցի առաջին համարների բանավեճին
29.05.2026 | 23:37
Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ
29.05.2026 | 23:15
Շուրջ 1010 մարդ՝ 19:19-ի դրությամբ. ԻՔՄ-ն հաշվել է Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցների թիվը
29.05.2026 | 22:57
Քանի մարդ է մասնակցել Աբովյանում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:46-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկը
29.05.2026 | 22:48
Պարզ լճի տարածքում վաղը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի եզրափակիչ փուլը
29.05.2026 | 22:36
«Անկախ «070» կոդով անձնագիր ունենալու հանգամանքից և քաղաքացիություն չընդունելուց, արցախցին ունի ընտրական իրավունք». հավաք Արցախի ներկայացուցչության շենքի մոտ
29.05.2026 | 22:12
Ռուսաստանը 26 միլիարդ դոլար է ծախսում Պուտինի և նրա շրջապատի ծերացման դեմ պայքարի միջոցառումների վրա.WSJ
29.05.2026 | 21:53
Պուտինը հայտնել է՝ ինչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին Կահիրեում հանդիպումից հետո հայտարարել  են, որ ավելի քան մեկ տասնամյակ լարվածությունից հետո երկու երկրները նոր էջ են բացում իրենց հարաբերություններում:

«Կարծում եմ, որ այս այցը նոր շրջադարձային կետ կլինի մեր հարաբերություններում»,- մամուլի ասուլիսում, մասնավորապես, հայտարարել է Էրդողանը։

Եգիպտոսի առաջնորդն արձագանքել է ուղերձին. «Մենք կարող ենք միասին նոր էջ բացել մեր երկրների միջև այնպես, որ հարստացնի մեր երկկողմ հարաբերությունները և դրանք դնի ճիշտ ուղու վրա»։

Երկու առաջնորդները նաև քննադատել են Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում և կոչ են արել դադարեցնել կրակը:

Բանակցությունների արդյունքում երկու երկրները ստորագրել են նաև մի շարք համագործակցության համաձայնագրեր, այդ թվում՝ զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում։ Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել բարձրացնել երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության խորհրդի մեխանիզմը։

«Հարգարժան եղբորս ասացի, որ սպասում եմ նրան տեսնելու Անկարայում առաջին իսկ հնարավորության դեպքում՝ մեր խորհրդի նիստն անցկացնելու համար»,- ասել է Էրդողանը։

Հավելենք, որ Էրդողանի այցը Կահիրե եգիպտա-թուրքական առաջնորդների առաջին գագաթնաժողովն է 2012 թվականից ի վեր: 2013 թվականին Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո, որը տապալել էր «Մահմեդական եղբայրների» կառավարությունը՝ Թուրքիայի դաշնակից Մուհամեդ Մուրսիի գլխավորությամբ, Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները կտրուկ սրվել էին։

Նախորդ տարի հունիսին Էրդողանի վերընտրվելուց հետո երկու երկրները հուլիսին լիովին վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները: Այնուհետև նոյեմբերին Էրդողանը և Սիսին հանդիպել էին Հնդկաստանում G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Էմմա Չոբանյան