Գեղամ Գևորգյանը` ՄՊՀ նախագահի թեկնածու
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառավարությունն առաջադրել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:
Նշենք, որ նա այս պաշտոնին է 2019 թվականից և ընտրվել էր ՔՊ-ականների կողմից։ Այդ շրջանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում էր վարչապետին հետ կանչել Գևորգյանի թեկնածությունը` նշելով, որ նա ստաժի հետ կապված խնդիրներ ունի։