Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Հովհաննես Այվազովսկու՝ «Նավը ծովում» կտավի ձեռք բերման հանգամանքները

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Հովհաննես Այվազովսկու՝ «Նավը ծովում» կտավի ձեռք բերման հանգամանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2017 թվականին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայք-էջում հրապարակվել է տեղեկատվություն՝ հիմնադրամի կողմից ՀՀ երրորդ նախագահին ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ «Նավը ծովում» կտավը նվիրելու վերաբերյալ, որից հետո մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ կտավը հափշտակված է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2011 թվականի հունվարի 13-ին «Ռուսական ոսկի» կորպորացիայի տնօրենի՝ ՌԴ-ում գտնվող բնակարանից ավազակային հարձակմամբ հափշտակվել են բազմաթիվ կտավներ, այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու՝ առանձնապես խոշոր չափի արժողության «Նավը ծովում» կտավը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափի գույք ձեռք բերելու կամ իրացնելու դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կտավի ձեռք բերման աղբյուրը, բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ