Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Լյուքսեմբուրգ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Բոլորը

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Լյուքսեմբուրգ։ Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելիի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Լյուքսեմբուրգում դիվանագիտական ներկայության՝ ռեզիդենտ գրասենյակի հաստատումը արտացոլում է Հայաստանի հանձնառությունը խթանել Լյուքսեմբուրգի հետ գործընկերությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև փոխգործակցության հեռանկարների շուրջ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցերի և նոր հավակնոտ օրակարգի զարգացման ուղղությամբ առկա մեխանիզմներն առավելագույն օգտագործելու հնարավորություններին։ Ի թիվս այլ հարցերի, ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերի զարգացումները՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին, որի արդյունքում հայկական կողմն ունեցել էր չորս զոհ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է կայուն Հարավային Կովկաս ունենալու ուղղությամբ ՀՀ ջանքերը, իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը և միջազգային գործընկերների ներգրավվածությամբ դրանք զսպելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանին տեղայակված ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարևորությունը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է  հիմնական՝  տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքները, որոնց հարցում երկկողմ հստակ ու աներկբա հանձնառությունը հրամայական է գործընթացում առաջընթաց ապահովելու համար։