Մոսկվան Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել
Քաղաքականություն
14.02.2024 | 17:06Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացմամբ և երկրներին կոչ է անում զսպվածություն դրսևորել և քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման համար։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
«Մենք խստորեն կոչ ենք անում Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և խուսափել իրավիճակի հետագա դեգրադացմամբ հղի ցանկացած գործողություններից: Բոլոր առաջացած խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- հայտարարել է Զախարովան։