Բաքուն պնդում է, թե Արցախի դեմ սեպտեմբերյան ագրեսիայից հետո Հայաստանին 173 մարմին է փոխանցել

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Ադրբեջանը հայտարարել է, թե 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայից ու էթնիկ զտումից հետո Հայաստանին 173 զոհվածի մարմին է փոխանցել։ Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը նշել է, թե Ադրբեջանը, իբր, ռուս խաղաղապահ զորախմբի ու ԿԽՄԿ-ի հետ  աջակցել է որոնողական աշխատանքներին։

Ըստ Բաքվի՝ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմին փոխանցվել է 1713 մարմին, 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ-ի դեմ իրականացրած ագրեսիայից հետո՝ 157, իսկ 2023-ին Արցախի դեմ ագրեսիայից հետո՝ 173 մարդու մարմին։

Բացի այդ, ​​հանձնաժողովը հայտում է, որ  պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու կողմից անհետ կորածների որոնումն ապահովման գործում։

«Ադրբեջանի  ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական ​​հանձնաժողովը ողջունում է Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցի հայտարարությունը ռազմական գործողությունների ժամանակ անհետ կորածների ճակատագիրը պարզելու ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին և, ինչպես միշտ, նպատակահարմար է համարում միավորել ջանքերն այս ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան