Թուրքիայում ոսկու հանքում սողանքի հետևանքով առնվազն 9 մարդ արգելափակված է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Թուրքիայի Էրզինջան նահանգի ոսկու հանքում սողանք է տեղի ունեցել։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում  են, որ հանքում արգելափակված, փլատակների տակ մնացած առնվազն 9 մարդու որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

«Մենք մոբիլիզացրել ենք՝ ինչ կարողացել ենք AFAD-ի, ժանդարմերիայի, թուրքական զինված ուժերի հետ։ Աշխատում է 400 մարդ և ավելի քան 40 մեքենա։ Հանքավայրի վերևում մեծ զանգված կա։ Սողանքից առաջացած փորվածք կա։ Կարծում ենք՝ 667 աշխատակիցներից 9-ն անհետ կորած են և, հավանաբար, տեղաշարժվող հողի տակ են»,- ասել է Թուրքիայի ներքին գործերի Ալի Երլիքայան։

Բնապահպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ սելավատարները փակվել են՝ կանխելու արտահոսած քիմիական նյութերի մուտքը Եփրատ գետ:

Հարևան Դերսիմ նահանգից ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) նախկին պատգամավոր Փոլաթ Շարօղլուն զգուշացրել է, որ աղետը կազդի մոտակա նահանգների վրա։ Նա նշել է, որ իրենք բազմիցս զգուշացրել են ցիանային ավազանների խնդիրների մասին։

Կանադական Anagold Mining-ի կողմից շահագործվող վիճահարույց հանքը 2010 թվականից քիմիական տարրալվացման միջոցով ոսկի է արտադրում: Գյուղացիները, բնապահպաններն ու ինժեներները բազմիցս զգուշացրել են հանքի վտանգների մասին:

Նշվում է, որ սողանքը տեղի է ունեցել ոսկու հանքում հողի արդյունահանման աշխատանքների պատճառով: Որոշ փորձագետներ նշել են, որ հանքում նման վթարը վաղուց էր սպասվում, քանի որ  անընդհատ զգուշացնում էին տարածքներում թույլ տված սխալների և նախազգուշական միջոցների բացակայության մասին:

Էմմա Չոբանյան