Ադրբեջանցի զինվորի վրա հայկական կողմից կրակոցը ցավալի է, բայց Ադրբեջանի պատասխանն անհամաչափ է․ Բորել

Լուրեր

09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական կողմից ադրբեջանցի զինվորների ուղղությամբ կրակոցների արձակումը ցավալի էր, բայց Ադրբեջանն անհամաչափ է արձագանքել։ Այս մասին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Մենք քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ցավալիորեն ներառելով սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերը։ Ադրբեջանցի զինվորի վրա երեկ հայկական կրակոցն ցավալի էր, բայց Ադրբեջանի արձագանքն այսօր անհամաչափ է թվում՝ անտեսելով ՀՀ պաշտպանության նախարարի [Սուրեն Պապիկյանի] հայտարարությունը, թե այս միջադեպն ամբողջությամբ կհետաքննվի։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս ուժերի հեռավորության հրատապ անհրաժեշտությունը, ինչը Եվրամիությունը երկար ժամանակ քարոզում է: Այսօր ես պետք է կրկնեմ Եվրամիության լիակատար հանձնառությունը՝ աջակցելու կայուն և հարատև խաղաղությանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա»,- հայտարարել է Բորելը։

Անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը՝ եվրոպացի պաշտոնյան նշել է, որ վերջերս առաքելությունը համալրվել է ավելի ուժեղ, ավելի մեծ թվով անձնակազմով և կշարունակի նպաստել կարգավորման ջանքերին նպաստող միջավայրի ապահովմանը:

«Մենք շարունակելու ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից տեղահանված հայերին։ Այսօր հանձնաժողովը հայտարարեց հավելյալ 5,5 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության մասին: Այս ֆինանսավորումը գալիս է՝ ի լրումն 12,2 միլիոն եվրոյի, որն արդեն տրամադրվել է սեպտեմբերին՝ հրատապ հումանիտար կարիքները հոգալու համար, ինչպես նաև 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն Հայաստանի սոցիալ-տնտեսական կարիքներին: Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ձեր հասարակության և տնտեսության մեջ փախստականների ինտեգրման համար»,- նշել է Բորելը։

Եվրոպացի դիվանագետը նաև հայտնել է, որ ուրախ կլինի այցելել Հայաստան։

«Մենք քննարկել ենք Հայաստանի դիմադրողականությունն ամրապնդելու հարցը այլ ոլորտներում, և ես հայտնել եմ իմ լիակատար հանձնառությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում մեր համագործակցության հետագա խորացման գործում։ Մենք մեր երկխոսությունը կկառուցենք արտաքին և անվտանգության քաղաքականության շուրջ առաջիկա ամիսներին։ Այսօրվա հանդիպումը հստակ ցույց տվեց, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, և որ կա փոխադարձ շահագրգռվածություն դրանք ավելի առաջ մղելու համար։ [Մենք հաստատեցինք] մեր հանձնառությունը՝ զարգացնելու այս օրակարգը, որը հավակնոտ օրակարգ է մեր նորացված գործընկերության համար: Եվ երբ մենք առաջադիմենք այս աշխատանքում և կարողանանք որոշակի արդյունքներ բերել, ուրախ կլինեմ այցելել ձեզ Հայաստանում և կիսել ձեզ հետ ձեր հրաշալի բնապատկերները»,- եզրափակել է Բորելը: