Ադրբեջանում ոստիկանության գնդապետի են կալանավորել պետական դավաճանության մեղադրանքով

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հատուկ վարչության գլխավոր հետախույզ, փոխգնդապետ Թառլան Աբբասզադեն ձերբակալվել է պետական ​​դավաճանության մեղադրանքով։ Նրան մեղադրում են Իրանի հատուկ ծառայության հետ գաղտնի համագործակցության համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, թե Թառլան Աբբասզադեն, իբր, պարբերաբար հանդիպել է Իրանի հատուկ ծառայության աշխատակցի հետ և նրան փոխանցել մի շարք գաղտնի տեղեկություններ։ Նշվում է, որ այդ անձն աշխատում է Ադրբեջանում Իրանի դեսպանատանը։ Համագործակցության դիմաց ոստիկանության գնդապետը նրանից գումար է վերցրել։

1984 թվականին ծնված Թառլան Աբբասզադեն 2007-2022 թվականներին աշխատել է ՆԳՆ համակարգում՝ տարբեր պաշտոններում։ Նրան բերման են ենթարկել Պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցները։

Աբբասզադեն չի ընդունում Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (դավաճանություն) իրեն առաջադրված մեղադրանքը։ Դատարանը, սակայն, նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել 17 տարվա ազատազրկման։

Ադրբեջանի իրավապահ մարմիններն այս դեպքի մասով պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդում։

Էմմա Չոբանյան