Փոխնախարար Դանիել Դանիելյանը Թեհրանում մասնակցել է «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնին

Լուրեր

22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
22.06.2026 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը փետրվարի 9-11-ն աշխատանքային այցով Թեհրանում էր՝ մասնակցելու «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Կինոփառատոնի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի ղեկավար Ռաեդ Ֆարիդզադեի, Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, Իրանի կինոյի և տեսալսողական հարցերի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Խազաիի, «Ֆարաբի» կինոհիմնադրամի գործադիր տնօրեն Մաջիդ Զեյնոլաբեդինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կինոարտադրության հնարա­վորությունները։

Կինոփառատոնի շրջանակում Դանիել Դանիելյանը և ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել են Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցությունը մշակույթի ոլորտում՝ այս համատեքստում քննարկելով հայ-իրանական մշակութային կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

Նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև իրանցի պրոդյուսերների և ռեժիսորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կինեմատոգրաֆիայի ոլորտում հայ-իրանական համագործակցության հետագա ծրագրերն ու նախանշվել դրանց իրականացման ուղիները:

Այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է նաև Իրանի կինոյի թանգարան, որտեղ ծանոթացել է թանգարանի պատմությանն ու ցուցանմուշներին։

Նշենք, որ այս տարի 42-րդ փառատոնի մրցութային ծրագրում ներառված է եղել 621 ֆիլմ 87 երկրից՝ ԱՄՆ, Մյանմար, Մալայզիա, Ֆրանսիա, Հնդկաստան, Թուրքիա, Իտալիա, Եմեն, Բրազիլիա, Ռուսաստան, Մոլդովա, Լիտվա, Արգենտինա, Իսպանիա, Գերմանիա, Մեքսիկա, Ալբանիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա և այլն:

Փառատոնի ժյուրիի կազմում Հայաստանից ընդգրկված էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։