Միրզոյանն ու Լուազոն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր, որոնց առաջմղման հարցում իր յուրովի դերն ունի ԵՄ օրենսդիր մարմինը

Լուրեր

23.07.2026 | 10:44
Ռուբիոն ու Լավրովը 35 րոպեանոց հանդիպում են անցկացրել Մանիլայում․ ինչ հարցեր են քննարկվել
23.07.2026 | 10:38
Շիրակում վարորդական գործնական քննությունների մեկնարկային կետը կտեղափոխվի
23.07.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 23-ի դրությամբ
23.07.2026 | 10:15
Յամալն ու Հոլանդը տրանսֆերային արժեքի ռեկորդ են սահմանել
23.07.2026 | 10:07
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին
23.07.2026 | 10:00
Հրշեջ-փրկարարները մարել են չշահագործվող կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
23.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.07.2026 | 09:30
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ համալրել է «Ինտեր Մայամին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
Բոլորը

Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր, որոնց առաջմղման հարցում իր յուրովի դերն ունի ԵՄ օրենսդիր մարմինը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել գործընկերության խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին։

Հանգամանալից քննարկվել են Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցեր: Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի գործընկերոջն է ներկայացրել առկա մարտահրավերների հաղթահարման հարցում հայկական կողմի տեսլականը, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։ Ընդգծվել է ՀՀ նկատմամբ տարածքային նկրտումների զսպման, տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության անվերապահ հարգման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար դժվարին պայմաններում Եվրոպական խորհրդարանի կողմից ցուցաբերած սկզբունքային մոտեցմանն ու հստակ գնահատականներով և ուղերձներով ընդունված փաստաթղթերին։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Նատալի Լուազոյին ՀՀ համար առանցքային կարևորության հարցերի առաջմղման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար և նրան պարգևատրել ՀՀ երախտագիտության մեդալով։