Ժնև մեկնած պատվիրակության կազմում այս անգամ ընդգրկված էին ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների հարցերով խորհրդի անդամ երեխաները․ Անահիտ Մանասյան

Լուրեր

22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Չափազանց կարևոր ձեռքբերում եմ համարում Միավորված ազգերի կազմակերպություն կատարած մեր այցն ու ձևաչափը։ Ի տարբերություն այլ այցերի` իմ գլխավորությամբ Ժնև մեկնած պատվիրակության կազմում այս անգամ ընդգրկված էին ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների հարցերով խորհրդի անդամ երեխաները։ Նրանց դերակատարությունն այցին առանցքային էր»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ժնևյան այցի շրջանակներում․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Պաշտպանը կարևորել է այն հանգամանքը, որ ՄԱԿ Երեխաների իրավունքների կոմիտեի շրջանակներում երեխաներն իրենք են խոսել բնագավառին առնչվող տարբեր հարցերի մասին։

«Հպարտ էի տեսնել նրանց որակյալ ու բովանդակալից մասնակցությունը համապատասխան քննարկմանն ու նիստին։ Հպարտ եմ և այն պատճառով, որ բազմակողմ աշխատանքի արդյունքում կարողացել ենք ձևավորել հրաշալի միջավայր։ Միմյանց նկատմամբ հանդուրժողականությունն, անկախ բոլորիս ունեցած առանձնահատկություններից, առանցքային գաղափար և նպատակ է նաև այս ոլորտում մեր աշխատանքների համատեքստում։ Ինչպես խորհուրդը, այնպես էլ պատվիրակության կազմը ձևավորվել են բոլոր խմբերի ներկայացվածությունն ապահովելու սկզբունքով։ Մեծ հպարտություն եմ զգում` տեսնելով այն հոգատարությունը, աջակցությունն ու հանդուրժողականությունը, որ խորհրդի անդամ երեխաները ցուցաբերում եմ միմյանց նկատմամբ` այդ գաղափարները տարածելով նաև ընդհանուր միջավայրում»,- նշել է Անահիտ Մանասյանը:

Պաշտպանը չափազանց լուրջ ձեռքբերում է համարում և այն որակյալ մասնակցությունը, որը Խորհրդի անդամ երեխաներն ունեցան ՄԱԿ Երեխաների իրավունքների կոմիտեի շրջանակներում։

«Սա չափազանց լուրջ աշխատանքի արդյունք է և իրականություն է դառնում նվիրյալ մարդկանց աշխատանքի շնորհիվ։ Նշված ոլորտն իմ առաջնահերթություններից է և ես հանձնառու եմ ամրապնդելու ու կատարելագործելու այս բնագավառում մեր կողմից իրականացվող աշխատանքները, այդ թվում` նոր և հետաքրքիր լուծումներ գտնելու միջոցով»,- հավելել է Մարդու իրավունքների պաշտպանը։