Ստամբուլի քաղաքապետի Էրդողանի թեկնածուն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան

Լուրեր

30.04.2026 | 12:25
Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին
30.04.2026 | 12:22
Խուլիան Ալվարեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
30.04.2026 | 12:10
Ադրբեջանով հացահատիկ է գալիս ՀՀ // «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը հաստատվեց․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
30.04.2026 | 11:55
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ ֆոն դեր Լայենին և ԱնտոնիուԿոշտային
30.04.2026 | 11:50
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, անցանք գործի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:46
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում նահանջել է, սակայն մնում է տարածաշրջանում առաջատարը. հրապարակվել է RSF-ի զեկույցը
30.04.2026 | 11:41
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ
30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:49
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Մուրադ Քուրումն այցելել է Պոլսի Հայոց պատրիարքարան, հանդիպել պատրիարք Սահակ Մաշալյանին։ Այս մասին X-ում հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Թուրքիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն։

Նա նշել է, որ հանդիպում են անցկացրել Թուրքիայում բնակվող փոքրամասնությունների հետ։

«Շնորհակալություն եմ հայտնում Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին, Ստամբուլի մեր պատգամավորներին, մեր թաղապետերին ու թաղապետերի թեկնածուներին, Թուրքիայում մեր փոքրամասնությունների համայնքների հիմնադրամի նախագահներին ու ներկայացուցիչներին, ինչպես նաև մեր բոլոր  նրանց, ովքեր ներկա էին»,- գրել է Սըվաջըօղլուն՝ նշելով, որ ընտրություններում հաղթողը լինելու են Ստամբուլն ու նրա բնակիչները։

Նշենք, որ Քուրումը Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության հարցերով նախկին նախարարն է։ Էրդողանն առաջադրել է նրա թեկնածությունը՝ հաղթելու Ստամբուլի գործող քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուին։

Տարբեր հարցումների համաձայն, սակայն, Իմամօղլուն գերազանցում է Քուրումին։

Էմմա Չոբանյան