Գագիկ Գինոսյանին հրաժեշտ են տվել «Յարխուշտա» պարով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Վերջին հրաժեշտը տվեցին «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանին։

Պարուսույցին նրա սաները հրաժեշտ տվեցին «Յարխուշտա» պարով։

Նշենք, որ Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանին կհուղակավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հանկարծամահ է եղել Գագիկ Գինոսյանը։

Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի ԽՍՀ Ախալցխա քաղաքում։ 1972-1982 թվականներին սովորել է Ախալցխայի №3 հայկական միջնակարգ դպրոցում։ 1982-1983 թվականներին աշխատել է Ախալցխայի Շարժական մեխանիզացված շարասյունում որպես բանվոր։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը և ավարտել այն 1990 թվականին։

Երկար տարիներ պարել է «Վան» և «Ակունք» ազգագրական պարի համույթներում։ Զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ։ Հիմնադրել է «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։

Մասնակցել է Արցախյան պատերազմին։

Զինադադարից հետո՝ 1994 թվականից ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես սպա։

«Երևանի ժամանակով» հաղորդման շրջանակներում FactorTV-ի  հետ վերջին հարցազրույցում Գինոսյանն իր մտահոգությունն էր հայտնել երկրի անվտանգային մարտահրավերներին հանրության ոչ ադեկվատ արձագանքի կապակցությամբ։