Դատախազ դառնալը հեշտանում է․ ինչ ռիսկեր է պարունակում նոր կարգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 10:15
Յամալն ու Հոլանդը տրանսֆերային արժեքի ռեկորդ են սահմանել
23.07.2026 | 10:07
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին
23.07.2026 | 10:00
Հրշեջ-փրկարարները մարել են չշահագործվող կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
23.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.07.2026 | 09:30
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ համալրել է «Ինտեր Մայամին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Բոլորը

Դատախազ դառնալու համար այսուհետ բավարար կլինի վերջին 5 տարվա ընթացքում ունենալ դատավորի, քննիչի կամ փաստաբանի երկու տարվա աշխատանքային փորձ՝ նախկին երեք տարվա փոխարեն: Ավելին՝ պարտադիր չեն նաև Արդարադատության ակադեմիայում ուսանելու և փորձառություն ձեռք բերելու մի քանի ամիսները։

Ընթացակարգի այս պարզեցումը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյան է։ Փոփոխության հեղինակը վստահ է՝ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքի փորձն արդեն իսկ բավարար է անհրաժեշտ հմտությունների և անձնային որակների ձևավորման համար: Բացի այդ, այս պահին մասնագետների պակաս կա։

Ըստ Դատախազության մասին ՀՀ օրենքի՝ դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող բաց մրցույթին կարող է մասնակցել հայերենին տիրապետող 22-ից մինչև 63 տարեկան ՀՀ այն քաղաքացին, որն ունի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան։

Ստացվում է, որ եթե դիմումատուն ունի 2 տարվա աշխատանքային փորձ իրավական համակարգում, ապա կարող է Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից և քննություններ հանձնելուց ազատված լինել։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ ակադեմիական կրթությունն առավել քան կարևոր է նման պատասխանատու պաշտոն ստանձնող անձի համար։

Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը համոզմունք է հայտնում, որ այս փոփոխությունը չի անդրադառնալու դիմորդների ընտրության ընթացակարգերի վրա՝ ստուգումներ լինելու են։

Դատախազ դառնալ ցանկացողների թիվն առաջիկայում, հավանաբար, կաճի ոչ միայն պահանջների մեղմացման հաշվին, այլև գայթակղիչ աշխատավարձի։ Նախորդ տարի այն վերանայվել էր։ Ավելի նպաստավոր պայմանների ստեղծումն ու բարձր աշխատավարձը մի կողմից կբարձրացնեն պաշտոնի գրավչությունը, մյուս կողմից՝ մի շարք ռիսկեր առաջ կբերեն։

Անցած տարի մեղմացվել էին նաև դատավոր դառնալու համար ներկայացվող պահանջները. այս դեպքում ևս դիմումատուն կարող է չսովորել Արդարադատության ակադեմիայում, փոխարենը հատուկ կարգով քննություն հանձնել։ Այս ֆոնին հարց է առաջանում՝ արդյո՞ք իշխանությունը փորձում է նվազեցնել Արդարադատության ակադեմիայի դերը։ ՔՊ-ական պատգամավորը բացասական պատասխան է տալիս։

Այս պահին ՀՀ-ում դատախազի 432 հաստիքից 47-ը թափուր է․ Factor TV-ին փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։ Իսկ Դատական դեպարտամենտից հայտնում են, որ դատավորի ընդամենը 6 ազատ հաստիք կա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան