ԱՊՀ գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե Ալիևի հաղթանակը «կարող է նպաստել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանն ուղղված ջանքերի ակտիվացմանը»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանում փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունները «մրցակցային էին և այլընտրանքային, գործող նախագահ Իլհամ Ալիևի համոզիչ հաղթանակն ապահովել է քաղաքացիների շրջանում նրա անհերքելի հեղինակությունը»։ Այս մասին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, որը գլխավորում է կազմակերպության  դիտորդական առաքելությունը այս ընտրություններում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ ընտրություններում Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի հաղթանակը «կարող է նպաստել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի ակտիվացմանը»։

«Ինձ թվում է, որ այս հաղթանակը կնպաստի նրան, որ լրացուցիչ ջանքեր գործադրվեն (Հայաստանի և Ադրբեջանի միջև) բանակցային գործընթացում՝ տարածաշրջանում համաձայնության հասնելու համար: ԱՊՀ բոլոր երկրները չափազանց շահագրգռված են խաղաղության վերականգնման այս գործընթացի հաջող ավարտով։ Դա և՛ տարածաշրջանի երկրների շահերից է բխում, և՛ ամբողջ Համագործակցության»,- ասել է Լեբեդևը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է այս գործընթացին և փորձում է նպաստել խաղաղության վերականգնմանը։

Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի ԿԸՀ տվյալների՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին անցկացված  արտահերթ նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 92,05 տոկոսը՝ քվեաթերթիկների 93,35 տոկոսի մշակումից հետո։

Ադրբեջանի ընդդիմությունն իր հերթին հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ դրանք չեն արտացոլում ժողովրդի կամքն ու տեղի են ունեցել ընտրախախտումների պայմաններում։

Էմմա Չոբանյան